Թալանվածը հետևողականորեն վերադարձնելու ենք՝ անկախ թալանողի անուն ազգանունից. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից: Այդ մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպման հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով նրանց, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք: Մենք պատրաստվում ենք օրենքի տառին համապատասխան ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալ ու համոզված եղեք, որ գնալու ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ամեն ջանք գործադրելու ենք, որ ՀՀ-ից գողացված ամեն կոպեկ վերադարձվի պետական բյուջե, սրանում իշխանություններն ունեն ժողովրդի աջակցության կարիքը: «Ինչքան պինդ կանգնած մնաք այս պրոցեսի կողմը՝ մենք հետևողականորեն կգնանք առաջ, ոչնչի առաջ չեմ կանգնելու: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք թալանվածը վերադարձնելու ենք հետևողականորեն, անկախ թալանողի անուն ազգանունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար