Թուրքիայի վարչապետը նախընտրական հանրահավաքի ընթացքում ամուսնացրել է իր ընտրողներին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թոքատ նահանգում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ընթացքում հենց բեմի վրա մասնակցել է պսակադրության արարողության:
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Յըլդըրըմը փնովել է սահմանադրական փոփոխություններին դեմ դուրս եկողներին, այնուհետև հիշեցրել է թոքատցիներին իշխող կուսակցության կառուցած կամուրջների, ասֆալտապատած ճանապարհների ու օդանավակայանների մասին։ Նա հայտաարել է, որ այդ ամենից օգտվող բոլոր քաղաքացիների պարտքն ապրիլի 16-ին սպասվելիք հանրաքվեին սահմանադրական փոփոխություններին ու կառավարման նախագահական համակարգին անցմանն «Այո» ասելն է: Դրանից հետո հարսի և փեսայի հանդերձանքով զույգը բարձրացել է բեմ, ինչից հետո վարչապետը հայտարարել է, որ հենց այդ պահին նրանք էլ «Այո» կասեն միմյանց, իսկ նրանց հարսանիքի վկան կլինի Թոքատի ամբողջ ժողովուրդը:
«Երիտասարդներ, մենք մինչև ապրիլի 16-ը չսպասենք, այդքան ժամանակ չունենք: Թոքատցիներ, իսկ դուք նրանց վկան կլինե՞ք: Ֆաթիհ, դու Գյոնուլին որպես կին ընդունո՞ւմ ես», - ասել է վարչապետը, ինչին ի պատասխան փեսան պատասխանել է. «Ձեր և թոքատցիների ներկայությամբ ասում եմ «Այո»:
Ընդդիմադիր լրատվամիջոցները վարչապետի այս քայլն անվանել են շոու, իսկ իշխանություններին մեղադրել ոչ գրագետ ժողովրդի շրջանում քարոզչության ամենապրիմիտիվ հնարքներն օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին:


















































Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելո...