Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության կարևոր դերը: Ողջույնի խոսքը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը»,- ասված է ողջույնի խոսքում:
Երկրի նախագահը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում «միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել առ այն, որ համաժողովի մասնակիցները կկարողանան նոր հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:
Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին՝ Երևանում: Համաժողովին ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026