Թիլերսոն․ ԱՄՆ-ն կհակազդի այն երկրներին, «որոնք սպառնում են իրենց հարեւաններին»
ԱՄՆ-ն կհամագործակցի իր դաշնակիցների հետ՝ հակազդելով այն երկրներին, որոնք «սպառնում են իրենց հարեւաններին ու ապակայունացնում իրենց տարածաշրջանները»։Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին, փոխանցում է «ԱՄերիկայի ձայնը»։
«Պետդեպարտամենտը կշարունակի համագործակցել իր գործընկերների ու դաշնակիցների հետ ու առաջ մղել աշխարհում ԱՄՆ շահերը։Մենք նաեւ կշարունակենք աջակցել քաղաքական նախաձեռնություններն ու կառույցները, որոնք ապահովում են ամերիկյան քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում ՆԱՏՕ հուսալի դաշինքը, որտեղ դաշնակիցները կատարում են իրենց պարտավորությունները, իմիգրացիոն գործընթացը, որը ապահովում է մեր երկիր ժամանողների ստուգում ու սահմանների պատշաճ պաշտպանություն »։
Պետքարտուղարը եւս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին «հակազդելու է այն երկրներին, որոնք սպառնում են իրենց հարեւաններին»։ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը պետք է առաջ մղի մեր առանցքային արժեքները ՝ ազատությունը, ժողովրդավարությունն ու կայունությունը»,- ասվում է Թիլերսոնի հայտարարության մեջ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա