Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Նիկոլ Փաշինյանի կոչը բանակում ծառայող զինվորների ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին կոչ է անում բարձրաձայնել բանակում ծառայող իրենց երեխաների սննդի և հագուստի հետ կապված խնդիրների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե իր եղբայրը շարունակում է սննդի համար գումար ուզել ծնողներից, քանի որ զինվորները դիրքերում սոված են մնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլի ասում է, որ բանակում՝ բոլոր զորամասերում պետք է ապահովվի պատշաճ սնունդ:

«Եվ ես շարունակում եմ կոչ անել՝ եթե որևէ տեղ խնդիր կա, ապա դիմեք մամուլին, դիմեք կառավարություն, դիմեք վարչապետին կից վերահսկողական ծառայություն, դիմեք վարչապետի աշխատակազմ, որովհետև մեր քաղաքական կամքը հստակ է, որ նման իրավիճակներ չպետք է լինեն: Տեսեք, օրինակ, նախորդ հարց տվողներից մեկը շնորհակալություն էր հայտնում, որ այդ հարցերը իրենց մոտ լուծված են, բայց հիմա Դուք ահազանգում եք, որ ինչ-որ տեղ այդ հարցը լուծված չէ: Օգնեք մեզ, որ գտնենք այդ հասցեն և արագ լուծենք այդ հարցը, որովհետև այդ հարցի լուծման համար խնդիր չկա: Խնդիրը տեղն ու պատասխանատուին որոշելն է: Եթե հիմա գրեիք, որ N զորամասի այսինչ կետում է այդ դեպքը, ես մինչև ուղիղ եթերը այդ հարցը կլուծեի: Բայց մենք հետևողականորեն զբաղվելու ենք այս հարցով: Տարբերակ չկա՝ զինվորը պետք է լինի կուշտ, ունենա որակյալ հագուստ, ունենա պատշաճ ներքնազգեստ և ծառայության պատշաճ պայմաններ: Մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք»,- վստահեցրեց վարչապետը՝ երաշխավորելով, որ որևէ մեկը չի կարող որևէ բան ասել ահազանգող ծնողի երեխային, քանի որ եթե կլինի սպա, ով կփորձի որևէ բան ասել զինծառայողին, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

Վարչապետը շեշտեց, որ կառավարության համար առաջնային նշանակություն ունի բանակի հետ կապված չարաշահումներով զբաղվելը: «Եվ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումն առաջին հերթին կարևոր է սրա համար, որ մենք ցույց ենք տալիս, որ զինվորի բաժին գողացողը պատժվելու է: Եթե մինչ այդ սրա մասին ճառեր էին ասվում, հիմա գործնական քայլեր են արվում այդ ուղղությամբ: Բայց ես չեմ ցականում այս ֆոնի տակ մեր ազնվագույն սպաների ծառայությունը նսեմցանել, որովհետև կան հրամանատարներ, ովքեր անգամ իրենց տանից են ինչ-որ բաներ բերում զինվորին ապահովելու համար: Այո, կան սպաներ, ովքեր գողանում են: Այս երկու խավերին չպետք է խառնել, մենք արժանին պետք է մատուցենք մեր ազնիվ սպաներին: Մեր բանակի հենասյունը ազնիվ սպաներն են, և այդպիսի սպաները մեր բանակում ճնշող մեծամասնություն են կազմում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ևս մեն անգամ շեշտեց՝ կառավարությունը լրջորեն զբաղվելու է բանակում չարաշահումների դեպքերի բացահայտմամբ: