Դասընթաց Վանաձորում ՔՀԿ-ների մասնակցությամբ
«Այլընտրանքային Նախագծեր Խումբ» ՀԿ-ն իրականացնում է «Օրենսդրական այլընտրանք» ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անհատներին ներկայացնելու օրենքով սահմանված բոլոր ձևերը, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը։
Հունիսի 22-23-ին Վանաձորում տեղի ունեցավ դասընթաց, որի ընթացքում մասնակիցների «Այլընտրանքային նախագծեր խումբ» հկ-ի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացրեց իրավական տեխնիկային տիրապետելու, օրենսդրական հստակ փոփոխություն կամ նոր առաջարկ ներկայացնելու, այդ առաջարկները խորհրդարանային օրակարգում ընդգրկելու վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ:
Դասընթացի մասնակիցները իրենց հարցերն ուղղեցին «Այլընտրանքային Նախագծեր Խումբ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին, իսկ մինչ այդ նրանք մանրամասնորեն ներկայացրին թեման եւ օրինակներով մատչելի ձեւով ներկայացրին հարցը:
Արդյունքում դասընթացին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչները ստացան հստակ, մատչելի և կիրառական տեղեկատվություն, որն իրենց կօգնի հետագայում սեփական օրենսդրական առաջարկներն ԱԺ ներկայացնել գրագետ և ամբողջական փաթեթով, քանի որ ոչ միայն ամրապնդվեցին նրանց գիտելիքները, այլ նաեւ կարողություններն այս ոլորտում։
Գործնական դասընթացի ընթացքում ամրապնդվեցին ձեռքբերված հմտությունները՝ բնապահպանական ոլորտի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու փորձնական աշխատանքում: Ինչպես նաեւ ամեն ինչ արվեց այդ ոլորտում նրանց կարողությունները զարգացնելու համար:
Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026