Եվրահանձնաժողովը «խիստ մտահոգված է» Թուրքիայում գերմանացի լրագրողի ձերբակալությամբ
Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման հետ կապված՝ Եվրահանձնաժողովը թուրքական ղեկավարությանը կոչ է արել հետեւել իրավական պետության սկզբունքներին։ «Եվրահանձնաժողովը խիստ մտահոգություն է հայտնում՝ Թուրքիայում մեծ թվով լրագրողների ձերբակալության հետ կապված եւ հակաահաբեկչական օրենսդրության ընտրողական կիրառմամբ», -հայտարարել է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման վերաբերյալ բանակցությունների եվրահանձնակատար Յոհանես Հանը Die Welt–ի հետ հարցազրույցում։
«Դենիզ Յուջելի դեպքը, դժբախտաբար, ցույց է տալիս այդ տագնապների արդարացիությունը», - ասել է եվրահանձնակատարը։
Յոհանես Հանը, ով 2005–ից ի վեր պատասխանատու է Թուրքիայի հետ՝ վերջինիս ԵՄ մուտք գործելու բանակցությունների համար, ընդգծել է, որ թեկնածու երկիրը պետք է ունենա բարձրագույն դեմոկրատական ու իրավական ստանդարտներ՝ հատկապես լրատվամիջոցների ու խոսքի ազատության հետ կապված։ Քաղաքական գործիչը նշել է, որ ազատ ու անկախ լրատվամիջոցները, ժողովրդավարական պետության անքակտելի մասն են։ Հանը խոստացել է, որ Եվրամիությունն իր դիրքորոշումը կհասցնի մինչ Անկարայի բարձրագույն ղեկավարություն։
Դենիզ Յուջելին Թուրքիայի իշխանությունները վերագրում են անդամակցություն ահաբեկչական կազմակերպությանը, քարոզչության տարածմում ու տեղեկատվության չարաշահում։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը