Բրիտանիայում ուզում են արգելել հղիության 9-րդ շաբաթում երեխայի սեռը որոշող թեստ անցկացնել
Բրիտանական հասարակական կազմակերպությունները կոչ են անում արգելել արյան անալիզ ընդունելը, որի միջոցով հնարավոր է արդեն հղիության 9-րդ շաբաթում որոշել երեխայի սեռը: Նրանց խոսքով՝ այդպիսի արգելքը կարող է նպաստել սեռով պայմանավորված աբորտների թվի նվազեցմանը:
Մի քանի խոշոր հասարակական կազմակերպություններ նշում են, որ շատ մասնավոր կլինիկաներ ապագա ծնողներին ոչ ինվազիվ թեստ են առաջարկում, այսինքն՝ արյան այնպիսի անալիզ, որի հիման վրա կարելի է ոչ միայն իմանալ երեխայի որոշ գենետիկ հիվանդությունների, այլեւ սեռի մասին: Արդյունքում՝ որոշ ծնողներ, ովքեր ցանկանում են որդի ունենալ, դիմում են հղիության արհեստական ընդհատման, երբ իմանում են, որ աղջիկ է ծնվելու:
Սակայն որոշ փորձագետներ նման արգելքի կիրառումն արդարացված չեն համարում՝ նշելով, որ այդ թեստի օգնությամբ հնարավոր է պտղի մոտ ախտորոշել նաեւ Դաունի, Պատաուի եւ Էդվարդսի սինդրոմները: Որոշ փորձագետների կարծիքով՝ կարելի է նման թեստ անցկացնել միայն ռիսկային խմբում գտնվող հղիների դեպքում, իսկ մեծ մասին այդ թեստն ընդհանրապես հարկավոր չէ:
Նշենք, որ Հայաստանում եւս պտղի սեռով պայմանավորված աբորտների թեման հրատապ է, քանի որ երկրում տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ: Ապագայում ոչ միայն երկում, այլ աշխարհում կանանց պակասը կարող է ժողովրդագրական աղետի հանգեցնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է