Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Աշոտ Բլեյան. «Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանը, ով 90– ականների կեսերին Հայաստանի կրթության և գիտության նախարարն էր, այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին նայում է չարածի տեսանկյունից, որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է պետք փոխել: Եվ եթե նախկինում տարբեր պատճառներով չունեինք այդ հնարավորությունը, ապա սիրո և համերաշխության հեղափոխության օգնությամբ և հասարակական ընդվզման արդյունքում պետք է յուրաքանչյուր քաղաքացի, նախաձեռնող խումբ, հաստատություն գործի մեջ լինի և հարցերին մոտենա իր արածն ու չարածը դիտարկելու տեսանկյունից, որպեսզի փոփոխությունների Հայաստանը չլինի տեսական երևույթ:

«Թե չէ մի տեսակ կարծես թե բազմաքանակ հանդիսատեսը սոցցանցերով «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» ֆիլմ է նայում: Քննարկում ենք, ծափահարում ենք, մտահոգություններ ենք արտահայտում: Այսինքն, կարծես կինոդիտում է, մնում է ընտրել՝ գարեջրո՞վ, թե՞ առանց գարեջրի: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են բացօթյա դիտում: Ինչ վերաբերում է փոփոխությանը, իհարկե դա կա, բայց մարդը պետք է իր կյանքի մեջ, իր գործի մեջ, իր արածի մեջ, իր կարգավիճակի մեջ, իր ծրագրերի մեջ տեսնի այդ փոփոխությունները: Այսինքն, ինքը լինի հերոսը և այդ փոփոխությունների կրողը»,– ասաց Ա. Բլեյանը:

Շարունակելով թվարկել հերոսների ցանկը՝ Ա. Բլեյանը նշեց, որ ԶԼՄ–ներն էլ պետք է անցում կատարեն այլ իրականություն, քանի որ իր դիտարկմամբ տպավորություն է ստեղծվում, որ հերոս են նաև Ազգային անվտանգությունը, իրավապահները:

«Եթե երկար ժամանակ ասում են, որ երկրի առաջընթացին խոչընդոտում է կոռուպցիան, բնական է, որ նման ընկալում պետք է լիներ, բայց եթե դրան զուգահեռ ստեղծականությունը չի սկսում դառնալ գլխավորը, ապա կարող է բողոքի շարժում սկսվել: Ես ուզում եմ արդեն տեսնել հասուն մարդկանց, որովհետև մենք ինքնուրույն գործող հասարակության և պետության 30 տարվա կենսափորձ ունենք»,– ասաց Ա. Բլեյանը:

Ի՞նչ է նոր Հայաստանը և ինչպե՞ս պետք է այն վերակերտել հարցը նրա համար հասկանալի չէ, քանի որ պետք է ոչ թե ինչ–որ բան կտրել դեն գցել, այլ ինքնահաղթահարման ճանապարհով գնալ:

«Դրա մեջ անցյալի սխալներն են, կենսափորձն է, պատասխանատվությունը, ակտիվությունը, կորցրած հավեսը: Այսինքն, ես ինչպե՞ս կարող եմ նոր Հայաստան կերտել, այդ դեպքում մինչև հիմա ի՞նչ էի անում: Ուրիշ բան, որ հիմա ես տեսնեմ, որ իմ հնարավորությունները մեծանում են: Այսինքն, գործի մեջ պետք է դա տեսանելի լինի, և, օրինակ, փոփոխությունների ալիքն իր հետ բերի նոր կապեր, ներդրումներ, որոնք ինձ ավելի խիզախ կդարձնեն: Այդ ջանքերի արդյունքում կառուցած Հայաստա՞նն անվանենք նոր Հայաստան: Ինչ վերաբերում է մանվելգրիգորյանական երևույթին, ապա դա էլ է պատմության մի մաս՝ մինչև արցախյան շարժումը, արցախյան շարժման ժամանակ և դրանից հետո: Ու այստեղ էլ, պարզվեց, որ հրացանավոր մարդը ասում է, որ եթե այդքան բան է արել, արյուն է թափել, ուրեմն դրա դիմաց ինչ–որ բաներ պետք է վերցնի: Եվ դա էլ անվանենք թալանչիական շրջանը: Երբ հայրենիքը դիտվում է որպես ավար, ոչ միայն Մանվել Գրիգորյանի կողմից, որի մեջ նաև այն չընտրություններն էին, ձայն գողանալն էր, որովհետև ավար համարվում է նաև մարդու ձայնը, որը կարելի է գողանալ, 10 հազար դարամով վաճառել, վախեցնելով «բիրիքով» վերցնել, դա էլ վաճառել, ունեցվածքը տասնապատկել ու դառնալ հարուստ»,– ասաց Ա. Բլեյանը:

Նրա համար հասկանալի չէ, թե ինչու են խոսում միայն զինվորի օրապահիկից, բայց ընտրություններին ձայն գողանալու մասին լռում են, ինչը նույնպես պակաս քստմնելի արարք չէ:

«Այդ ժամանակաշրջանը ծնեց մանվելներին, որովհետև բոլոր միջոցներով պետք էր սպանել, թալանել: Եվ այդ պայմաններում սովորական մարդը կարող էր վայրենանալ, կորցնել իր դեմքը: Պետք է լավ նայել այդ շրջանը, հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր մարդկային դեմքը»,– ասաց Ա. Բլեյանը:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին որպես սեփական հերոսի կորցնելուն, Բլեյանի կարծիքով, այդ դեպքում կարելի է ասել ոչինչ էլ չեն կորցրել: Միևնույն ժամանակ ցավալի է, որ օրվա հերոսը ոչ թե Աշոտ Բլեյանն ու ստեղծարար կյանքով ապրողներն են, այլ՝ մանվելգրիգորյանները:

«Կեղծիքի վրա կառուցված իրականության զգացումով ապրելն ինքնախաբեություն է: Մարդ պետք է ինքն իր մեջ փնտրի հերոսին և ազատվի դրսում հերոս փնտրելու կեղծիքից: Եվ եթե շարունակելու ենք կեղծ ապրել և կեղծիքի վրա ապագա կառուցել, դա նույնպես ինքնախաբեություն է: Եվ ընդհանրապես, այդ կրիմինալ սերիալները շատ վտանգավոր եմ համարում և դրանց մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում: Ամեն ինչ պետք է տեղի ունենա բալանսավորված ձևով, որովհետև մեր անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ կան, որոնք արժանի գործեր են արել: Այսինքն, հարկավոր է իրական կյանքի բալանսը պահել, հակառակ դեպքում ամեն ինչ կնմանվի այն սերիալներին, որոնք ցուցադրվում են: Եվ չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների»,– ասաց Ա.Բլեյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում