Իսրայելը Սաուդյան Արաբիային առաջարկում է ՆԱՏՕ-ի օրինակով դաշինք ստեղծել
«Թեհրանի վարչակազմը հրեական պետության համար ամենալուրջ սպառնալիքն է ներկայացնում»։ Այս մասին Die Welt–ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։
Իսրայելը Սաուդյան Արաբիային առաջարկում է Մերձավոր արեւելքում ՆԱՏՕ-ի օրինակով դաշինք ստեղծել ։ «Եկել է ժամանակը միավորել բոլոր չափավոր ուժերը ահաբեկչությանը դիմակայելու համար»,- ասել է նախարարը։
Լիբերմանի խոսքով, չափավոր սունի պետությունները հասկացել են, որ «ամենալուրջ վտանգը ոչ թե Իսրայելն է ներկայացնում կամ հրեաները, այլ Իրանը»։ Նախարարը չափավոր պետությունների շարքին է դասել Նեղուցի երկրները, առաջին հերթին Սաուդյան Արաբիան։
«Երբ կա իսկական կոալիցիա, ստիպված հետեւում ես իսկական պարտավորություններին,- ասել է պաշտպանության նախարարը,-Նայեք ՆԱՏՕ-ին։ Դաշինքը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր երկիր պատրաստ է պաշտպանել մնացածին ու նրան էլ է երաշխավորված նույն պաշտպանությունը»։
ԼԻբերմանը շեշտում է, որ Իսրայելը «ուժեղ երկիր է, ու մենք ի վիճակի ենք պաշտպանել ինքներս մեզ։ Ես կարծում եմ, որ չափավոր արաբական պետություններն ավելի շատ ունեն Իսրայելի կարիքը, քան Իսրայելը՝ նրանց»։ Նախարարի խոսքով Իսրայելը կարող էր օգնել արաբական երկրներին տեխնոլոգիաներով։
Իսրայելի նախարարը նաեւ քննադատել է Եվրոպայի մերձավորարեւելյան քաղաքականությունը, այն անվանելով հակակառուցողական։ Նրա խոսքով եվրոպացիները չափից ակնհայտորեն պաղեստինցիներին են պաշտպանում։ Լավագույն ավանդը, որը Եվրոպան կարող էր ունենալ հակամարտության կարգավորման գործում «Մերձավոր արեւելքի մասին մոռանալն է», ասել է նա։ Առավել եւս որ տարածաշրջանին «արհեստական ժողովրդավարություն» պատվաստելու բոլոր փորձերը ձախողվել են։
ԼԻբերմանը քննադատել է Իրանի հետ միջուկային գործարքին մասնակցած վեց պետություններից հինգին, այդ թվում Գերմանիային։ ԱՄՆ-ին, որը նույնպես մասնակցել է գործարքին, Լիբերմանը խնայել է։ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատաբար է արտահայտվել Թեհրանի հետ համաձայնագրի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան