Անգլիան ձեռքները մեջքներին դրած հաղթեց Թունիսին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբում ընդգրկված Անգլիայի եւ Թունիսի ֆուտբոլիստները ձանձրալի եւ տխուր հանդիպում անցկացրին Վոլգոգրադում:
Խաղի սկզբում Անգլիան ցուցադրում էր գեղեցիկ եւ դիտարժան ֆուտբոլ, ստեղծում գոլային պահեր, սակայն 11-րդ րոպեին Քեյնի խփած գոլից հետո, կարծես թե, անտեսանելի ձեռքի հրահանգով սկսեցին չխաղալ եւ դաշտում ոչ թե վազում էին, այլ քայլում:
Ավելին, 34-րդ րոպեին անգլիացի պաշտպանը վերցրեց եւ անիմաստ խախտում արեց եւ նշանակվեց 11 մետրոնոց, որն իրացրեց Սասին:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերի ֆուտբոլիստները դաշտում քայլում էին, անում ամեն ինչ բացի ֆուտբոլ խաղալուց: Այդպես էլ լրացան խաղի համար նախատեսված րոպեները: Մրցավարն ավելացրեց չորս րոպե եւ հենց այդ ժամանակ Քեյնը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:1:
Ի դեպ, թունիսցիները, չգիտես ինչու, որոշել էին չհսկել Քեյնին:
Այս խմբում առաջին տուրից հետո երեքական միավոր են վաստակել բելգիացիները եւ անգլիացիները:
Top-News.am


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը