Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի՝ Թուրքիայում կալանավորման հետ կապված զգուշացում ստանալու նպատակով:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վալտեր Յոհաննես Լինդներն Այդընի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Յուջելի կալանավորումը Գերմանիայի համար անընդունելի է և շեշտել է, որ այդ դեպքն է՛լ ավելի է բարդացնում առանց այդ էլ լարված թուրք-գերմանական հարաբերությունները:
Նշենք, որ Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Հայտնի է, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսվում է անցկացնել մի շարք բողոքի երթեր՝ հաջակցություն Յուջելի:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:
Օրեր առաջ էլ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հերթական անգամ պաշտոնական Անկարային հորդորել է ազատ արձակել Դենիզ Յուջելին։ Իսկ Բունդեսթագի 160 պատգամավորներ, իրենց հերթին, Բեռլինում Թուրքիայի դեսպանին կոչ են արել աջակցել Յուջելի ազատ արձակմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան