Փաշինյանը կոչ է անդում դադարեցնել ԼՂ-ում ընթացող բողոքի ցույցերը
Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով Լեռնային Ղարաբաղում արդեն չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիաներին րոպեներ առաջ ֆեյբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Այս պահին ճիշտ կլինի, որ ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում», - նկատեց Հայաստանի վարչապետը, ընդգծելով, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:
Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կոչ արել Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար:
Հիշեցնենք՝ անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար