ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել ԼՂ խնդրի շուրջ առարկայական բանակցությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերականգնել առարկայական բանակցությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ТАСС-ը:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների մասին վերջերս ստացված հաղորդագրություններով»,- ասել է նա:
Դյուժարիկը նշել է նաև, որ Գուտերեշն ամբողջությամբ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը:
Բացի այդ, գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ընդգծել է, որ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել հրադադարի մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերականգնել առարկայական բանակցությունները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան