Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց:
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 398-ա որոշման մեջ: «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ:
Նշենք, որ նախօրեին էլ ԱԱԾ-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթիում» հարկերից խուսափելու խոշոր սխեմա էր բացահայտել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար