Ուկրաինայի առողջապահության նախարարությունում օրինականացրել են քաղաքացիների երրորդ սեռը
Կլինիկական քիմիայի եւ լաբորատոր բժշկության համաուկրաինական ասոցիացիայի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության փաստաթուղթը, որտեղ հիվանդները կարող են նշել երրորդ՝ անորոշ սեռ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Օրեստ Սոխարը։
Նրա խոսքերով, երկրում ընտանեկան բժշկության ներդրման շրջանակներում, Առողջապահության նախարարությունը համաձայնեցնում է առաջին օգնություն ցուցաբերող բժշկի ընտրության վերաբերյալ հայտարարագրի հարցաթերթիկը։ «Այսպես, «սեռ» սյունակում այժմ երեք տարբերակ է Ա/Ի/Չ։ Այսինքն՝ չունեմ, չեզոք»,– գրել է Սոխարը։ Նա նշել է, որ տվյալ փաստաթուղթը հավանության է արժանացել Ուկրաինայի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ուլյանա Սուպրունի կողմից։
2016 թվականին Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի ամենաահարկու մարտիկները տրանսվեստիտներն են։ «Շքերթի ժամանակ Կիեւի իշխանությունները ցուցադրեցին զինծառայողների նոր տեսակ, որոնք մյուսների հետ միասին անցնում էին քայլերթով»,– ասել է ԴԻՀ ղեկավարը։
Զախարչենկոն նկատի ուներ այն տեսարանը, երբ օգոստոսի 22-ին, զինվորական շքերթի փորձի ժամանակ, կանացի շորերով տղամարդը շարք էր կանգնել ուժայինների հետ միասին։ Մեկնաբաններն այն ժամանակ կատակով ենթադրեցին, որ Ուկրաինան պատրաստվում է մուտք գործել Եվրամիություն։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան