Նիկոլ Փաշինյանը կրկին «հորդորում եւ պահանջում է»՝ դադարեցնել անհնազանդության ակցիաները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին հանդես է եկել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու կոչով:
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:
«Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ», - շեշտել է վարչապետը:
«Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության», - գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, վարչապետը քաղաքացիական անհնազանդության ակցիաները դադարեցնելու կոչով էր հանդես եկել նաև անցած շաբաթ:


















































Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա
Կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան
Պեսկով․ Փաշինյանի այցը Մոսկվա կարող է կայանալ արդեն մոտ ժամանակում
ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար