Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Սիմոնյանը, ով նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, ասում է, որ ինքը ցանկանում է պահպանել ավագանու մանդատը։
«Օրենքով սահմանված կարգով, այն պարագայում, երբ որևէ անձ, ավագանու անդամ լինելով, ընտրվել է պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրում ընտրել մանդատներից որևէ մեկը»,- ասաց Սիմոնյանը, ով այսօր առաջին անգամ էր որպես պատգամավոր մասնակցում ԱԺ նիստին։
Իր որոշման մասին Սիմոնյանը նաև տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. - «Հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է քաղաքապետին հասցեգրված տեղեկանքում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը