Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

ԱԺ ընտրություններից հետո ուղղակի գոյություն չուներ քաղաքական դաշտ. Էլինար Վարդանյան

Politik.am-ը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և առաջիկա քաղաքական զարգացումների վերաբերյալ զրուցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հետ:

-Տիկին Վարդանյան Հայաստանում ի վերջո տեղի ունեցավ հեղափոխություն: Տարիներ շարունակ դուք ևս պայքարել եք Հայաստանում առկա անարդարության մթնոլորտի դեմ: Հիմա կարծես այդ մթնոլորտը փոխվում է: Ի՞նչ սպասումներ ունեք առաջիկայում: Ի՞նչ կփոխվի Հայաստանում:

Երկար տարիներ Հայաստանը գտնվում էր կայուն լճացման շրջանում, որտեղ իշխում էր կենցաղային մտածելակերպով վերնախավը, որտեղ կար չարված և չարվող գործերի հսկայական օրակարգ, որտեղ տիրում էր սոցիալական անարդարություն, կեղծվող ընտրություններ, սոցիալական ծանր վիճակ, անվստահելի արդարադատության համակարգ.. և այս ցանկը կարելի է անսպառ շարունակել: Յուրաքանչյուր հաջորդող ընտրություն գալիս էր ապացուցելու, որ խեղված ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս ընտրության արդյունքներում ձևավորել վստահելի, լեգիտիմ իշխանություն: Եվ այս պարագայում փոփոխությունների ակնկալիք ունենալը միամտություն էր թվում:

Այսօր փոփոխություններն ու փոփոխությունների հնարավորությունը ամենամեծ ձեռքբերումն է, որ արձանագրել է պետությունը: Հասկանալի է, որ շոշոփելի փոփոխությունների համար ժամանակ է անհրաժեշտ: Բայց միևնույն ժամանակ կան օրակարգային հարցեր, որոնց վերաբերյալ հասարակությանը պետք է տրվեն պատասխաններ։ Ես չեմ ուզում հիմա մեկ առ մեկ թվարկել։ Օրեր առաջ մեր կազմակերպությունը ՝ Այլընտրանքային նախագծեր խումբը, ներակայացրեց հանրային օրակարգի մի ցանկ, որոնք գոյացել են տասնամյակների ընթացքում և որոնց պատասխանները ակնկալվում էին ստանալ միայն իշխանափոխությունից հետո։: Այդ հարցերի պատասխանները յուրաքանչյուր քաղաքացի կապում էր նոր հնարավոր իշխանության հետ:

Կառավարությունը շատ արագ պետք է կազմի իր համար տեսանելի ժամկետներում լուծվող հարցերի ցանկ և սկսի աշխատել այդ ուղղությամբ:

-Խոսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով, ե՞րբ պետք է դրանք անցկացվեն, որպեսզի ԱԺ կազմը արտացոլի ժողովրդի իրական տրամադրությունները:

Այսօրվա կառավարության գերխնդիրներից մեկն էլ արտահերթ, ազատ, արդար ընտրությունների նախապատրաստումն է։ Այսօրվա իշխանություն և քաղաքական մեծամասնություն հարաբերակցությունը դրա հրամայականն են: Հասկանալի է, որ արտահերթ ընտրությունները հստակ քայլերի, օրենսդրական, ինչու չէ, նաև Սահմանադրության առանձին հոդվածների փոփոխությունների, տեխնիկական լուծումների, պաշտոնանկությունների, նոր նշանակումների և բնականաբար երկրում համապատասխան մթնոլորտ ապահովելու ճանապարհային քարտեզ է։ Հետևաբար միայն այս քայլերից յուրաքանչյուրին լուծում տալուց հետո է, որ հանարավոր է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Միևնույն ժամանակ արտահերթ ընտրությունները կարող են և պետք է կազմակերպվեն Սահմանադրությանը համապատասխան, որպեսզի դրանց լեգիտիմության վերաբերայլ հերթական անվստահության ալիքը չբարձրանա:

-Տիկին Վարդանյան 2017 թվականի ընտրություններից հետո դուք կարծես պասիվացել եք ներքաղաքական կյանքում: Առաջիկա ընտրություններին ինչպիսի՞ն կլինի ձեր մասնակցությունը: Մասնակցության ինչպիսի՞ ձևաչափ է քննարկում ձեր կուսակցությունը:

Ինչ վերաբերում է պասիվությանը, ապա որևէ կերպ համամիտ չեմ։ ԱԺ ընտրություններից հետո ուղղակի գույություն չուներ քաղաքական դաշտ, երկրում չկար քաղաքականություն։ Ինչի ամենավառ ապացույցը թավշյա հեղափոխությունն է։ Երբ ամենափոքրաթիվ խմբակցության մեկ երրորդը կարողացավ իշխանություն վերցնել։ Սա նշանակում է, որ նախկին քաղաքական դաշտը սպառվել է՝ հին դեմքերը, հին կուսակցապետերը, հին կուսակցությունները, չնչին բացառություններով, արդեն պատմություն են։ Ինչի համար ես անկեղծ ուրախ եմ։

Իսկ ես անձամբ իմ ընկերների հետ մեկ տարի շարունակ Այլընտրանքային նախագծեր խմբի ձևաչափով հանդես եկանք մի շարք այնպիսի առաջարկներով ու նախագծերով, որոնք մինչ այսօր օրակարգում են և պատիվ կբերեն ցանկացած իշխանության՝ դրանք իրականացնելու դեպքում։

Առաջիկա ընտրություններին, ամենայն հավանականությամբ ես ու իմ ընկերները մասնակցելու ենք։ Վստահ եմ առաջիկայում ստեղծվելու են նոր առաջադիմական խոշոր դաշինքներ և այլ միավորումներ։ Երկրի շահն է ուղղակի դա պահանջում, ու նաև հասարակության լայն շերտերի մասնակցելիության խնդիրն է ստիպելու գնալ այդ ուղղությամբ։ Հուսամ այս անգամ չի հաղթի փողը, վարչական ռեսուրսը, թաղի տղեն ու հասարակության անտարբերությունը։ Մենք նման ընտրությունների պատրաստ ենք։

politik.am