Յանուկովիչը պատմել է կնոջ հետ բաժանման եւ նոր ընկերուհու մասին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը անկեղծորեն պատմել է իր անձնական կյանքի մասին։ Ինչպես հաղորդել է նա «Der Spigel» գերմանական պարբերականին տված հարցազրույցում, նա բաժանվել է իր կնոջից՝ Լյուդմիլայից, 45 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո։ Յանուկովիչի խոսքերով՝ այժմ նա, քաղաքացիական ամուսնությամբ, ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ, ում հետ Ռուսաստան է փախել 2014 թվականին։ Նախկին նախագահը վստահեցնում է, որ ֆինանսապես իրեն ավագ որդին է աջակցում՝ Ալեքսանդրը։ Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպումներին, Յանուկովիչը ասել է, որ միայն մի քանի անգամ է հանդիպել նրա հետ։ «Հասկանում եմ, իմ խնդիրները նրա մակարդակին չեն»,–ասել է ուկրաինական պետության նախկին ղեկավարը։
Յանուկովիչը հերթական անգամ հայտարարել է, որ 2014 թվականի բողոքի ակցիաները ցրելու հրամաններ չի տվել։ Նա նաեւ նշել է, որ չի հրաժարվել իր պաշտոնից։ «Ես Ուկրաինայում էի, պարզապես ինձ կտրել էին ԶԼՄ–ներից, արգելափակել էին եւ ամբողջ երկրով մեկ ընկել էին հետեւիցս», ասել է նա։ 2014 թվականի փետրվարի 21-ին, Մայդանի իրադարձությություններից հետո, Վիկտոր Յանուկովիչը լքեց Ուկրաինան։ 2014–ի փետրվարի 22–ին, Վերին Ռադան որոշում ընդունեց՝ «մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից»։ Ընտրություններում հաղթանակ տարավ գործարար Պյոտր Պորոշենկոն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան