Թերեզա Մեյը մտադիր է ԱՄՆ-ի հետ «հատուկ հարաբերությունները» վերականգնելու կոչ անել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է կոչ անել վերականգնել ԱՄՆ-ի հետ «հատուկ հարաբերությունները» այն պայմաններում, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ԵՄ-ը լքել, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի կարգավիճակում առաջին քայլերն է անում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
Սպասվում է, որ հունվարի 26-ին Մեյը ելույթ կունենա Կոնգրեսի հանրապետական անդամների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ, նախապատրաստված տեքստի համաձայն, նա շեշտադրում կկատարի հարաբերությունների պատմության վրա, որոնք, նրա խոսքով, «ժամանակակից աշխարհն են ստեղծել»: Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը միջոցառմանը կմասնակցեն հինգշաբթի:
«Այն ժամանակ, երբ մենք կրկին վստահություն ենք ձեռք բերում՝ դուք ձեր երկիրն եք թարմացնում, իսկ մենք՝ մեր, մենք հնարավորություն, նույնիսկ պատասխանատվություն ունենք այս նոր դարաշրջանում վերականգնելու հատուկ հարաբերությունները: Մենք կրկին միասին առաջնորդներ դառնալու հնարավորություն ունենք»,- կասի Մեյը՝ նրա պատրաստած ելույթից կատարված քաղվածքի համաձայն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով