Նիկոլ Փաշինյանի աներորդին եւ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ պատգամավորներ
«Ելք» խմբակցությունը երկու նոր պատգամավորներ կունենա։
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը NEWS.am-ին հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանդատը փոխանցվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին։
Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։
Պատգամավոր կդառնա նաեւ ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանն էր, որը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար։
Նշենք, որ Հրաչ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներորդին է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի եղբայրը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար