Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Ոճ և դեմքեր

Նա պարել է Սպիտակ տանը՝ Ջոն Թրավոլթայի հետ

Լոնդոնում բացվել է արքայադուստր Դիանայի հագուստների ցուցահանդեսը




Արքայադուստր Դիանայի ողբերգական մահվանից անցել է գրեթե 20 տարի։ Նրա ոճը փորձել են պատճենել, նրա կյանքին նախանձում էին, իսկ հետո դադարեցին, երբ պարզվեց, որ նրա համար պալատը բանտ է եղել։ Փետրվարի 24-ին, այդ նույն Քենսինգտոնյան պալատում, բացվել է լեդի Դիի հագուստների ցուցահանդեսը՝ «Diana: Her Fashion Story»։ Այժմ հագուստը պատմում է նրա կյանքի պատմությունը։ 20–րդ դարի արքայադստեր կյանքի պատմությունը ներկայացված է նրա հանրահայտ զգեստների հաջորդականությամբ։ 


Կազմակերպիչներից՝ Էլերի Լինի խոսքերով. «ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես է տարիներին հետ նա ավելի ինքնավստահ դառնում»։ Ներկայացված հագուստների թվում են դիզայներներ Բրյուս Օլդֆիլֆի եւ Քեթրին Ուոլքերի հեղինակած սեւ շորը, որով նա պարել է Ջոն Թրավոլթայի հետ 1985 թվականին, Atelier Versace զգեստը, որով նա մասնակցել է Harper's Bazaar ամսագրի՝ Պատրիկ Դեմարշելյեի ֆոտոսեսիային եւ այլ տոնական եւ ամենօրյա զգեստներ, որոնք լեդի Դիանան կրել է կյանքի տարբեր տարիներին՝ սկսած 70-ականներից, երբ դեռ ամուսնացած չէր արքայազն Չարլզի հետ, մինչեւ 1995-ի ապահարզանը եւ 1997-ի ողբերգական մահը։

Հարսանեկան զգեստով, 1981թ.

Դիանայի հիշատակին Քենսինգտոնյան պալատում, որտեղ նա ապրել է երկար տարիներ, այս տարի «Սպիտակ այգի» կտնկվի։
Գարնանը եւ ամռանը պալատի ամբողջ տարածքը կզարդարեն կակաչներից, նարգիզներից, անմոռուկներից, անգլիական սպիտակ վարդերից եւ դեկորատիվ խոտերից կազմված յուրօրինակ ծաղկային կոմպոզիցիաներով։ Սա նվազագույնն է, որ նրանք կարող են անել տարօրինակ ճակատագրով տխուր արքայադստեր հիշատակին։
Նրա հայրը՝ Ջոն Սփենսերը, հին ազնվական տոհմի ներկայացուցիչ էր։ Երբ Դիանան դարձավ վեց տարեկան, ծնողները որոշեցին բաժանվել. ընտանիքի բոլոր չորս երեխաները մնացին հոր հետ։
Դիանայի ամուսնական կյանքը երջանիկ չէր։ Եթե կողքից թվում էր, թե լեդի Դին եւ արքայազն Չարլզը իդեալական զույգ են, ապա ընտանիքի ներսում մշտապես վեճեր եւ դավաճանություններ էին։ 80-ականների կեսերին Չարլզը սիրավեպ ուներ իր հին ընկերուհու՝ Կամիլա Պարկեր–Բոուլզի հետ։ Նույնիսկ ինքը դա գաղտնիք չէր համարում։ Իր հերթին, լուրեր էին պտտվում, որ Դիանան այդ ժամանակ հանդիպում էր ձիավարության մարզիչի՝ Ջեյմս Հյուիթի հետ։ Բոլոր այդ դավաճանությունները հանգեցրին զույգի անխուսափելի բաժանմանը՝ 1995 թվականին։
Դիանայի վերջին սիրեցյալը Դոդի Ալ–Ֆայեդն էր՝ արաբ միլիարդատեր Մոհամեդ Ալ–Ֆայեդի որդին։ Օգոստոսի 31-ին նրանք, իրենց վարորդի հետ միասին, ով եղել էր ոչ սթափ վիճակում եւ գերազանցել էր արագությունը, մահացան ավտովթարից՝ փարիզյան չարաբաստիկ թունելում։
Արքայադուստր Դիանան աշխարհով մեկ գրավել է մարդկանց սրտերը։ Նա բազմիցս մասնակցել է բարեգործական միջոցառումների, պայքարում էր ՁԻԱՀ–ի դեմ, եւ ոչ այն պատճառով, որ դա իր պարտականությունն էր, այլ քանի որ անկեղծորեն ուզում էր օգնել մարդկանց։
Նուրբ սիրտը, կրքոտ բնույթը, կեղծիքի եւ ձեւականությունների նկատմամբ ատելությունը նրա համար խնդիրներ էին ստեղծում թագավորական ընտանիքում։ Բայց այլ կերպ նա ապրել չէր կարող։
«Ես ամեն ինչ այլ կերպ եմ անում, չեմ հետեւում ընդհանուր կանոններին։ Ես հաճախ վարվում եմ այնպես, ինչպես սիրտս է թելադրում, այլ ոչ բանականությունս, չնայած դա խնդիրներ է առաջացնում։ Բայց ինչ որ մեկը վերջապես պե՞տք է պարզապես դուրս գա եւ ցույց տա, որ շրջապատի նկատմամբ մենք անտարբեր չենք»,– ասում է Դիանան հարցազրույցներից մեկում։
Չմոռանանք իհարկե նրա լեգենդար ոճի մասին, որին շատերն են ուզում նմանակել, բայց մի՞թե հնարավոր է պատճենել իսկական ազնվականությունը։
Նա ստանդարտից դուրս էր իր ամեն ինչով, այդ թվում՝ արտաքինով։

Նրա կառուցվածքը կարծես եռանկյունի լիներ. կոնքերը մի երկու չափսով ավելի նեղ էին ուսերից, հասակը 178սմ էր, ոտքերը՝ 42.5 չափսի։ Նա կրկին նորաձեւ դարձրեց բալետկաները եւ փոքր «կատվային կրունկները», որը հիմա այդքան սիրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

1993 թվական


Լեդի Դիի զգեստապահարանի ամենասիրելի իրերից մեկը սպիտակ վերնաշապիկն էր։ Իր կյանքի ընթացքում նա գնել է ավելի քան 300 սպիտակ բլուզ, որոնք պահում էր զգեստապահարանի 10 մետր լայնքով սենյակում։
Լեդի Դին հաճախ էր կրում վառ գույնի, միատոն հագուստ։ Դիանան նաեւ «թագավորական համազգեստ» ուներ, ինչպես այն անվանում էր Քեթրին Ուոլքերը, որով Դիանան 1996 թվականին այցելել էր ԶԻԱՀ–ՄԻԱՀ–ով վարակվածների եւ հիվանդների կենտրոն։
Երկար տարիներ Դիանան կրում էր միայն հայրենական ոճաբանների՝ Քեթրին Ուոլքերի, Բրյուս Օլդֆիլդի, Վիկտոր Էդելշթայնի զգեստները։ Սակայն ապահարզանից հետո Դիանան իր համար բացահայտեց իտալական եւ ֆրանսիական նորաձեւությունը։ Շատ շուտով նրա զգեստապահարանում հայտնվեցին Versace, Chanel, Valentino բրենդերը։
Դիանան երբեք նվերներ չէր ընդունում։ Հայտնի պատմություն է, որ առաջին անգամ Versace-ի հագուստով երեւալուց հետո, Ջանի Վերսաչին նրան բազմաթիվ այլ զգեստներ է նվեր ուղարկում։ Մի որոշ ժամանակ անց նա այդ բոլորը արքայադստեր կողմից ետ է ստանում՝ շնորհակալական նամակով։

Top-News.am