«Ես իմ ներդրումը կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի». Արմեն Սարգսյան
«Ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», - այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահը նշեց, որ իր ներդրումը կունենա, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ, և իմ ներդրումը կունենամ և պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։ Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինի այն բոլոր հույսերը, որոնք ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», - ասաց Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանը, ում հասարակությունը մերժեց, Արմեն Սարգսյանը պատասխանեց. - «Իմ թեկնածությունն առաջադրել է երրորդ նախագահը։ Ես պատրաստ եմ, ծառայում եմ իմ երկրին, եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ։ Նույն Ազգային ժողովը, որ ընտրել է ինձ, ընտրել է նաև պարոն Փաշինյանին, այնպես որ խնդիրը հետևյալը չի, թե ով առաջադրեց, ինչպես առաջադրեց, ով ընտրեց, այլ՝ կարողանալո՞ւ ենք արդյոք մենք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ և՛ ես, և՛ ողջ մեր հայ ժողովուրդը երազում ենք և երազել ենք 26 տարվա ընթացքում»։
«Ազատության» հարցին, թե հայերի երազած երկիրը կառուցելու հնարավորություն այսօր տեսնո՞ւմ է, նախագահը պատասխանեց. - «Այո, իհարկե, եթե չտեսնեի, այստեղ չէի լինի»։
ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ընտրվեց Հայաստանի վարչապետ: Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար