Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

«Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ». միջազգային մամուլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում

BBC News-ը, Financial Times-ը և մի շարք այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին ու այսօր Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում:

Նախօրեին LA Times-ը գրել է, որ շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիներն «անիրական թվացող բան փորձեցին՝ խաղաղ զանգվածային ցույցերի միջոցով տապալել իշխանությունը», և երկուշաբթի երեկոյան վերադարձան Հանրապետության հրապարակ՝ այս անգամ առաջիկա հաղթանակը տոնելու համար:

BBC News-ն անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին և նշել, որ նախօրեին հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը նույնպես միացել է ժողովրդին:

«Ազատություն» միջազգային ռադիոկայանը, Նիկոլ Փաշինյանի հաղթանակից զատ, անդրադարձել է նաև բողոքի ցույցերի ընթացքում ներկայացված գլխարկների, շապիկների և այլ ապրանքների արտադրությանն ու տարածմանը, որոնք «աչքի են ընկնում ժողովրդական շարժման էությունն ընդգծող դիզայնով և կարգախոսներով»:

 

Գերմանական Deutsche Welle-ն, Süddeutsche Zeitung-ը, Zeit-ը, Bild-ը, Standard-ը և մի շարք այլ ԶԼՄ-ներ նույնպես անդրադարձել են Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ներկայացնելով ԱԺ հատուկ նիստի ընթացքում այսօր անցկացված քվեարկության արդյունքները և ընդդիմության շարժման քրոնիկոնը:

Լեհական Gazeta Wyborcza-ն էլ գրում է, որ «թավշյա հեղափոխության առաջնորդն ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում»։ Ըստ թերթի՝ մարդիկ զանգվածային ցույցերի միջոցով կարողացան հասնել փոփոխությունների։ «ՀՀ-ում իշխող կուսակցությունը, չդիմանալով ժողովրդի ճնշումներին, նահանջեց՝ չառաջադրելով իր թեկնածուին»,- գրում է թերթը։

Թուրքական մամուլը նույնպես ուշադրությամբ հետևում է Հայաստանում զարգացող իրադարձություններին։ Թուրքական լրատվամիջոցները հատկապես շեշտադրում են կատարել այն փաստի վրա, որ ՀՀ խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընտրված վարչապետն ընդդիմադիր գործիչ է և Ազգային ժողովում ընդամենը 9 պատգամավորական աթոռ ունեցող ընդդիմադիր դաշինքի ղեկավար։

«Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ» վերնագրով հոդվածում թուրքական demokrathaber.org կայքը պատմել է շաբաթներ շարունակ տևած ժողովրդական շարժման, քաղաքական պայքարի ու խորհդարանական երկու քվեարկությունների մասին։

«Դեռևս անցյալ շաբաթ Փաշինյանը չկարողացավ խորհրդարանում ստանալ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ 53 ձայնը, դրանից հետո նա իր կողմնակիցներին զանգվածային գործադուլի ու քաղաքացիական անհնազանդության կոչ հղեց, որի արդյունքում երկրում հասարակական կյանքը պարզապես կաթվածահար եղավ։ Ի վերջո, Հայաստանի իշխող «Հանրապետական կուսակցություն»-ը հայտնեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի, և երկրորդ քվեարկության ժամանակ աջակցեց Փաշինյանի թեկնածությանը»,- նշում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

BBC-ի թուրքական ծառայությունն իր հերթին շեշտել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու ջանքերի մասին՝ գրելով, որ վերջինս դեռևս անցյալ շաբաթ կոչ էր արել ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ։


«Փաշինյանը զգուշացրել էր, որ իր չընտրվելու դեպքում երկրում կսկսվի քաղաքական «ցունամի», իսկ ընտրվելու դեպքում՝ խոստացել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել», - գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։


Ադրբեջանական մամուլը հիմնականում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Փաշինյանը, ինչպես և նախապես հայտարարել էր, վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Արցախ։