Այս անգամ կօժանդակենք. եթե չքվեարկենք, ո՞նց պետք է անցնի. Վահրամ Բաղդասարյան
Մեր որոշումը կլինի միասնական եւ մենք ամսի 8-ին կունենանք վարչապետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե նախորդ անգամ էլ ասում էին, որ չեն խոչընդոտի ընտրությանը, սակայն դեմ քվեարկեցին, Բաղդասարյանն արձագանքեց. Դուք լավ չեք հետեւում, նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»։
Հարցին, թե խմբակցության մեջ կլինեն պատգամավորներ, որոնք կո՞ղմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի: Ես խնդրում եմ այդ հարցերը թողեք մեզ, թե ինչպիսի որոշում կկայացնենք»:
Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր որոշում է կայացրել, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուոլում իրենք թեկնածու չեն առաջադրի եւ կաջակցեն, որ պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուն ընտրվի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար