Վաղը տեղի կունենան բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև
Ապրիլի 22֊ի առավոտյան՝ ժամը 10:00֊ին, տեղի կունենան ընդդիմադիր ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցությունները։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հայտարարեց «Ազատության» ուղիղ եթերում։
«Ինչպես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երեկ երեկոյան՝ մեր հանրահավաքի ժամանակ, պատրաստակամություն էինք հայտնել քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանները», ֊ նշեց Փաշինյանը։
«Երեկվա հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։ Եվ ահա, վաղը առավոտյան՝ ժամը 10֊ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ», ֊ հավելեց ընդդիմադիր գործիչը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը, ժամը 11:00֊ին նախատեսում է քայլերթ անցկացնել Երևանի Էրեբունի համայնքում։ Նկատի ունենալով բանակցությունների մասին նոր ստացված պայմանավորվածությունը, Փաշինյանը նշեց, որ քայլերթը հետաձգվում է մեկ֊մեկուկես ժամով և կմեկնարկի 12:00 - 12:30֊ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար