Որոշ ոստիկանների նպատակը ցուցարարների թվի ավելացո՞ւմն է (Տեսանյութ)
Երբ ոստիկանը, այն էլ բավական բարձրաստիճան ոստիկանը հրահանգում է բերման ենթարկել լրագրողին, որն այդ պահին իրականացնում է իր մասնագիտական պարտականությունը, իսկ հրահանգը կատարողները երիտասարդ լրագրողին ուժ գործադրելով այնպես են մտցնում ավտոմեքենան, կարծես հենց նոր բռնել են աշխարհի թիվ մեկ ահաբեկչին, ապա սկսում ես մտածել, որ բարձրաստիճան ոստիկանի միակ նպատակը իշխանությունների նկատմամբ առկա դժգոհությունն ավելի մեծացնելն է եւ փողոց դուրս եկող մարդկանց թվի ավելացումը:
Իսկ երբ նկատում ես, որ լրագրողին մտցնում են ոստիկանական տարբերանշան չունեցող սովորական մի ավտոմեքենա, սկսում ես ավելի համոզվել, որ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ խնդիր են դրել ավելի զայրացնել, առանց այն էլ հուզականության բարձրակետին գտնվող ժողովրդին:
Ոստիկանները, այո, պարտավոր են բացել փակված փողոցները, բայց հանգիստ, քաղաքակիրթ ձեւերով, եւ ոչ թե լրագրողի բերման ենթարկելով:
Իսկ շատ ավելի լավ կլինի, եթե ոստիկանները շատ արագ հայտնաբերեն եւ բերման ենթարկեն օրը ցերեկով Հայաստանի պետական խորհրդանիշերից մեկը՝ դրոշը գետնիօն գցած եւ պատանիներին ծեծի ենթարկած «քաջ» երիտասարդներին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար