Ոստիկանները թույլ տվեցին, որ Նիկոլը շրջափակի Բաղրամյան 26-ը
Առավոտյան ժամը 10։00-ից Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ցուցարարների բողոքի երթը։ Այժմ նրանք Բաղրամյան պողոտայում են, երթևեկությունը փակ է։
Ցուցարարնեը վազքով անցան խորհրդարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի շենքերի մոտով և մոտեցան Բաղրամյան 26-ին։
«Սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Խնդրում եմ ծափերով ողջունել մեր ոստիկաններին։ Ցուցաբերում ենք հարգանք և քաղաքավարություն ոստիկանների նկատմամբ, որևէ բռնությունը բացառվում է, որևէ սադրանքը բացառվում է։ Հիշեք, որ մենք չենք եկել կա՛մ ոստիկանության, կա՛մ մեր հայրենիքի որևէ գույքի, կա՛մ ունեցվածքի դեմ պայքարելու, մենք եկել ենք պայքարելու, հեռացնելու Սերժ Սարգսյանին և հանրապետականներին»։
Նշենք, որ այստեղ ոստիկանների թիվը մեծանում է։
Ցուցարարները փորձում են փակել նաև Պռոշյան փողոցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար