Տուն բոլորն են պահում՝ այդպես մի արդարացեք
Մեզնից յուրաքանչյուրն առնվազն երեք, չորս ծանոթ ունի, որը դժգոհ է առկա իրավիճակից, որը հասկանում է, որ այսպես այլեւս չի կարելի շարունակել, որը տանը՝ խոհանոցի ամենահեռու անկյունում, կնոջ փեշի տակ մտած հայհոյում է իշխանություններին եւ կառավարող կուսակցությանը, բայց.... նույն այդ կուսակցության անդամ է կամ կատարում է նույն այդ կուսակցության հանձնարարականները:
«Տուն ենք պահում»,- ասում են նրանք եւ նայում աչքերիդ մեջ: Այնպես են ասում, կարծես զրուցակիցը տուն, կին, ծնողներ, երեխաներ կամ թոռներ չունի: Այդ միայն իրենք պետք է լավ ապրեն, տարին երկու անգամ հանգստանան արտերկրում, թքած ունենալով, որ երկիր է կործանվում: Իրենց երեխաները՝ երեխա են, ծնողները՝ ծնող, իսկ մեր ծնողները ծնող չեն, իսկ երեխաները՝ երեխա:
Այսպես ասում են, արդարացնում իրենց պահվածքը, գործելաոճը: Այս իրականությունից դժգոհ, իշխանություններին բոլորից շատ հայհոյող (իհարկե թաքուն կամ մտքում) մարդը հայտնվում է ՀՀԿ պատգամավորի թեկնածուի շտաբում, անգամ տնետուն ընկած փող բաժանում կամ հոդված գրում ընդդիմադիր գործիչների եւ իշխանության ազդեցության գոտուց դուրս գտնվողների վերաբերյալ:
«Տուն պահելուց» բացի, նրանք մի արդարացում էլ ունեն՝ «Միեւնույնն է, բան չի փոխվելու, սրանք գնացող չեն»,- ասում են, վրադ նայում, իսկ երբ ասում ես, թե իսկ ինչու վրացին կամ ռումինը կարող է փոխել իր կյանքը, իսկ մենք՝ ոչ: Նրանք ասում են, թե դե չենք կարող եւ արագ հեռանում:
Իսկ մենք կարող ենք, մենք եւս փոխելու ենք այս իրավիճակը, եւ այդ ժամանակ այսօրվա «տուն պահողներն» ամենաբարձրն են հայհոյելու, քննադատելու արդեն նախկին իշխանություններին, փորձելով կրկին «տուն պահել», բայց նորմալ երկրներում նրանց ֆոկուսներն այլեւս չեն անցնում եւ հայտնվում են իրենց տեղում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար