ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Պետքարտուղարության արձագանքի մեջ մասնավորապես նշված է.
«Մենք նկատել ենք, որ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման եւ հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետեւում ենք Երեւանի կենտրոնում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին»:
«Մեզ ոգեւորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից եւ պատասխանատու վարքի դրսեւորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար