Չուրկինի երիկամներում ամերիկացի փորձագետները թույն են գտել
Չուրկինի երիկամներում ամերիկացի փորձագետները թույն են գտել։ Ենթադրվում է, որ նա թունավորվել է մահվանից տաս ժամ առաջ։
Անսպասելի է Ռուսական աշխարհի նյարդային արձագանքը ամերիկացիների փորձերին՝ պարզել Չուրկինի մահվան պատճառները։ Ի՞նչ է թաքցնում Ռուսական աշխարհը։
«ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կշտամբել է ամերիկյան իշխանություններին՝ ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան վերաբերյալ ԶԼՄ–ներում տեղեկատվության արտահոսքի համար։ Նա նշել է, որ տվյալները ռուսական կողմին պետք է հանձնվեն պաշտոնական ալիքներով»։ «Երեկ երեկոյան մենք տարակուսանքով ծանոթացանք ԱՄՆ ԶԼՄ–ներում տեղ գտած ինֆորմացիայի արտահոսքին, որտեղ խոսվում էր Չուրկինի մահվան պատճառների հետաքննության ընթացքի մասին։ Մենք գտնում ենք, որ տվյալ տեղեկատվությունը պետք է հանձնվի ռուսական կողմին առաջին հերթին պաշտոնական ալիքներով, որպեսզի տեղեկացված լինի ընտանիքը, նրա հարազատները առաջին հերթին պետք է իմանան փորձաքննության արդյունքների մասին»,– ասել է խոսնակը։ Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվայում լիահույս են, որ Վաշինգտոնը «ամբողջովին հավատարիմ կլինի» իր վրա վերցրած պարտականություններին։ «Եվ այլեւս նման բաների մասին չենք իմանա ԶԼՄ–ներից։ Իհարկե, մենք ձեզ կտեղեկացնենք պաշտոնական ստացված տեղեկատվության մասին»,– նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան