Բեռնատարների վարորդները միակողմանի բացել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Արդեն մոտ 1 ժամ է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենաների վարորդները փակել են ճանապարհը: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերից:
Նրանք բողոքում են ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատաոճից: Վարորդները հայտարարում են, որ խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ տեղափոխելու դեպքում: Բեռնատարի վարորդներից մեկն հայտարարեց, որ իրեն 1.5 մլն դրամի տուգանել են:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին լուծել խնդիրը: Հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել։
Ճանապարհը փակած անձանց հետ բանակցում է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը:
Բեռնատարի վարորդները սպառնում են կրկին փակել Երևան-Գյումրի մայրուղին, եթե չներկայանա Արագածոտնի մարզպետը կամ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին հանդիպեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը:
Նրա հետ քննարկումներից հետո վարորդները կիսով չափ բացել են ճանապարհը:
Փոխնախարարը վարորդների հետ քննարկմանն առաջարկել է գալ նախարարություն, քննարկել և հասկանալ խնդիրը:
Նշենք, որ օրենքի փոփոխությունից հետո արդեն մեկ ամիս է վարորդները տուգանվում են՝ յուրաքանչյուր կես տոննա ավելի բեռի համար 100 000 դրամ: Մեկ ամսվա ընթացքում վարորդները հասցրել են բավականին տուգանքներ կուտակել: Նրանք պահանջում են չեղարկել օրենքը, քանի որ իրենք այդկերպ չեն կարողանում եկամուտ ստանալ:
Բողոքի ակցիա իրականացնողները հիմնականում Ուջանի քարհանքից քար տեղափոխող բեռնատարների վարորդներն են, որոնք բողոքում են բեռնատարի ավել քաշի դեպքում բարձր տուգանքի դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար