Ամերիկացի բժիշկը մեղադրվում է ինը մարմնամարզուհիների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների մեջ
Միչիգանի համալսարանի նախկին բժիշկին, ով մասնագիտացված էր ամերիկյան լավագույն մարմնամարզուհիների բուժման ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ինը մարմնամարզուհիների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու համար։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, 53–ամյա Լերի Նեսերը, տարբեր վնասվածքներից եւ հիվանդություններից հետո վերականգնողական պարապմունքների ժամանակ, բազմիցս սեքսուալ բռնությունների է ենթարկել մարմնամարզուհիներին։
Տուժածներից մեկի խոսքերով՝ ինքը ու մյուս մարմնամարզուհիները չէին դիմում իրավապահ մարմիններին, քանի որ ամբողջովին վստահում էին Նեսերին, ում «սպորտային բժշկության աստված» էին համարում։
Բացի այդ, Նեսերի նկատմամբ հարուցվել է եւս երկու քրեական գործ. նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ իր ընկերոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողությունների իրականացնելու մեջ։
Ներկայումս բժիշկը կալանքի տակ է եւ ժխտում է իր նկատմամբ բոլոր մեղադրանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեմբրիջում, անգլիական ֆուտբոլային դպրոցներում սեքսուալ ոտնձգություններ իրականացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 70-ամյա տղամարդ։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան