Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը

Ապրիլի 3, 2018թ., Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը այս բացառիկ նախաձեռնության սկզբնավորման օրից։

««Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները բաց են եղել բոլոր նրանց առջեւ, որոնք ունեն գլոբալ մտածողություն։ Հավատարիմ այդ ոգուն՝ մենք ողջունում ենք նաեւ Հարութ Շիթիլյանին իր նոր պաշտոնում։ Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ «Ավրորան» կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական եւ զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղության հետ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին Հայաստանում եւ աշխարհում իրականացնում է բարեգործական, կրթական եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր:

«Ողջունելով «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենին՝ արժե հիշել եւ հիշեցնել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պարզապես հերթական մի ներկայություն չէ հայկական աշխարհում կամ մարդասիրական ոլորտում, այլ ինքնին նոր բնույթի ձեռնարկում, հասարակական կազմակերպություն՝ ստեղծված նոր ոգով եւ նոր տեսլականով։ «Ավրորան» հիմնադրվել է երեք տարի առաջ՝ դառնալով մեր ամենահավակնոտ նպատակների արտահայտությունը, քանի որ մենք ցանկանում էինք ոչ միայն երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեկ դար առաջ փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին, այլեւ անել դա՝ աջակցելով նրանց, ովքեր այսօր իրենց կյանքը նվիրում են վտանգի մեջ հայտնված մարդկանց փրկությանը», – մեկնաբանել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ասել է. ««Ավրորա» նախաձեռնությունը մեզնից պահանջում է կարողանալ գործել առավելագույն ազդեցությամբ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել մերօրյա հրատապ հիմնախնդիրների մի մասին։ Արմատավորված լինելով ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառության մեջ՝ «Ավրորան» մարմնավորում է բազմաթիվ տասնամյակներ առաջ մեզ օգնության ձեռք մեկնածներին հիշելու եւ երախտագիտություն հայտնելու գաղափարը»։

37-ամյա Հարութ Շիթիլյանը, որը եղել է Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի փոխնախագահը եւ Քաղաքային խորհրդի նախագահը, մասնագիտությամբ ճարտարագետ է. ««Ավրորան» ինձ համար անչափ գրավիչ է՝ իր համակարգված պլանավորմամբ եւ ստեղծագործ բնույթով։ Կառավարման ոլորտում աշխատելիս գրեթե բոլոր քայլերում ես կիրառել եմ այդ նույն մոտեցումը։ Ես տպավորված եմ նաեւ այսքան կարճ ժամանակահատվածում «Ավրորայի» ունեցած նվաճումներով»,– ասել է Շիթիլյանը։ «Անչափ ոգեւորված եմ եւ այս առիթը համարում եմ ե՛ւ ինձ, ե՛ւ համահիմնադիրների համար հրաշալի հնարավորություն՝ միասնաբար լծվելու գործի եւ «Ավրորայի» առաքելությունը հասցնելու հաջորդ մակարդակին՝ դարձնելով այն կայուն ու հաջողակ եւ որպես առաջնահերթություն պահելով երախտագիտության արտահայտման եւ օգնության կարիք ունեցող մարդկանց աղետալի դրությանն արձագանքելը»։

Շիթիլյանը տիրապետում է հինգ լեզվի՝ հայերենի, ֆրանսերենի, անգլերենի, արաբերենի եւ իսպաներենի։ Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի նա աշխատել է նաեւ Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինավիայում, Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

««Ավրորան» ղեկավարելը միաժամանակ ե՛ւ պատիվ է, ե՛ւ հսկայական պատասխանատվություն»,– ասել է Արման Ջիլավյանը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2015 թվականից։ «Ես մեծ ոգեւորությամբ եմ սպասում Հարութի հետ աշխատելուն, որպեսզի մենք երաշխավորենք, որ «Ավրորայի» առաքելությունը աշխարհով մեկ շարունակի համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք նվիրված են համընդհանուր մարդկայնության ոգուն եւ աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու գաղափարին։ Սա «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր նշանաբանն է, որը միշտ շարունակական է լինելու։ Ես ներգրավված եմ մնալու RVVZ եւ IDeA հիմնադրամներում՝ նպաստելով դրանց գործունեությանը: Բոլորին, ովքեր նվիրված են այս նույն գաղափարներին, հրավիրում ենք միանալու «Ավրորայի» գործունեությանը»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 200 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):