Հիլարի Քլինթոնը ցանկանում է իր հեռուստատեսային շոուն վարել
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիտարկում է ակտուալ խնդիրներին նվիրված հեռուստահաղորդման հաղորդավար դառնալու գաղափարը, և այդ կարգավիճակում պատրաստվում է իր մոտ ստուդիա հրավիրել համաշխարհային առաջնորդների և առաջադեմ մտածողների: Այդ մասին հայտնել է Townhall ամսագրի սյունակագիր Էդ Քլեյնը:
Նա վկայակոչում է գաղտնի տեղեկություն, որը ստացել է Քլինթոնի շրջապատից:
«Նա շատ լուրջ խոսում է սեփական հեռուստատեսային շոուի գաղափարի մասին: Որպես հաղորդավար՝ նա քննարկելու է ակտուալ թեմաներ, հրավիրելու է ամենահետաքրքիր հյուրերին, հարցազրույց է վերցնելու համաշխարհային առաջնորդներից և առաջադեմ հայացքների տեր մարդկանցից»,- ասել է Քլեյնը՝ վկայակոչելով իր զրուցակցին:
«Դա պետք է այնպիսի շոու լինի, որը կլինի նրա և նրա մարդկանց ամբողջական վերահսկողության տակ: Նա վստահ է, որ նրա մոտ լինելու են հիանալի ռեյթինգներ՝ ներկայիս քաղաքական մթնոլորտի պայմաններում»,- հավելել է աղբյուրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով