Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Խավարման կարգը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 29-ին` ուշ երեկոյան, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ առավոտյան ժամերգության ընթացքում Խավարման կարգի խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Մեր Եկեղեցու ծիսական կյանքի եւ Քրիստոսի կյանքի պատմության ամենից հուզառատ եւ իրադարձություններով հարուստ օրեր ենք ապրում այս օրերին. օրեր, որոնք հագեցած են իրարամերժ, հակադիր զգացումներով եւ պատկերներով: Մի կողմից անսահման սեր, իսկ մյուս կողմից՝ չհաղթահարվող ատելություն, մի կողմից անչափ ազնվություն եւ գիտակցություն, մյուս կողմից՝ խորը եւ անհաղթահարելի նենգություն եւ կեղծություն, մի կողմից լույս, մյուս կողմից՝ խավար, տառապանք եւ պատիժ, երջանկություն եւ դժբախտություն:

Քրիստոս անսահմանորեն սիրեց մարդկանց, խնամք ցուցաբերեց ոչ միայն Իր անմիջական աշակերտների, այլ նաեւ այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր կարոտ էին Իր հոգատարության: Նա բուժեց կաղերին, կույրերի աչքերին լույս պարգեւեց, խուլերն էլ գտան իրենց լսողությունը, բորոտները բժշկվեցին: Աշակերտները, ովքեր ընդամենը պարզ ու անհայտ ձկնորսներ էին, կարճ ժամանակամիջոցում դարձան հանրահայտ եւ հանրահռչակ: Մարդիկ ոչ մի չարություն, ոչ մի անհանդուրժողականություն եւ ոչ մի վատություն չտեսան Քրիստոսից, բայց Քրիստոսի նկատմամբ ատելությունը, թշնամանքն օրեցօր աճում էր ու զորանում, եւ Քրիստոս դարձավ նախանձի, ատելության եւ թշնամության թիրախ: Քրիստոսին հետապնդում էին ինչպես հրեաները, փարիսեցիներն ու դպիրները, այնպես եւ հռոմեացի զինվորները. Քրիստոս հարվածներ էր ստանում, ինչպես օտարներից, այնպես էլ յուրայիններից, Քրիստոսի աշակերտներից մեկը՝ Հուդան, արծաթսիրության, ագահության պատճառով մատնեց Նրան: Պետրոսը, որ բազմիցս հավաստիացրել էր իր լիակատար հավատարմության մասին, երեք անգամ ուրացավ Քրիստոսին տառապանքի ու փորձության ամենածանր պահերին: Եվ նրան հետեւեցին նաեւ մյուս աշակերտները: Քրիստոս մտրակվեց, նվաստացվեց, անարգվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչը բարձրացվեց եւ թվում էր՝ թե չկա տառապանքի ու չարչարանքների որեւէ այլ տեսակ, որը չգործածվեր մեր Տիրոջ նկատմամբ:

Այսօր մենք համախմբվել ենք այս սուրբ Տաճարում ոչ թե ընդամենը հիշելու պատմական այս իրադարձությունները, ոչ թե հաստատելու դրանց պատմական իսկությունը, այլ վերապրելու այդ իրադարձությունները, եկել ենք Քրիստոսին չարչարակից լինելու, կիսելու Նրա տառապանքները, եկել ենք հաղորդ դառնալու Նրա չարչարանքներին: Մենք զգում ենք ցավի ու տառապանքի այն ձայները, որոնք արձակում էր Քրիստոս Իրեն չարչարանքի ենթարկելու պահերին, լսում ենք արյուն, քրտինք դարձած Նրա աղոթքները, Նրա հույզերը, Նրա կտտանքները, հոգու բողոքները: Նույն այդ բողոքներով, տագնապներով ենք պատված մենք այսօր այս սուրբ եկեղեցում, որպեսզի չարչարակից լինենք Քրիստոսին՝ մեր Տիրոջը: Չարչարակից լինենք, բայց նաեւ երբեք ու երբեք չընկրկենք…Քրիստոս անսահմանորեն սիրեց տրտմությունը, բայց երբեք չվախեցավ լացից ու տրտմությունից: Քրիստոս սիրելով սիրեց լույսը, բայց երբեք չերկնչեց խավարից, Նա սիրեց ու նվիրվեց հաղթանակին, բայց երբեք չընկրկեց այդ հաղթանակի համար տառապանքով հատուցելու հեռանկարից», - նշեց Արշակ եպիսկոպոսը:

Սրբազան Հայրը հորդորեց ներկաներին` Տիրոջ նմանությամբ փշերի, տառապանքների եւ փորձությունների միջոցով անցնելիս, չընկրկել ու չնահանջել, այլ շարունակել առաջնորդվել Քրիստոսի սիրով, համառորեն ընդառաջ գնալ փորձություններին ՝ հասնելու համար հաղթական վախճանին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am