Հայերը պետք է վերադառնան Հայաստան
Մերձավոր Արևելքում հայությունը հեռանկար չունի և միշտ վտանգի տակ է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը։
«Ինչ է սպասվում՝ չեմ կարող ասել, որովհետև տեղի են ունենում դինամիկ, անտրամաբանական թվացող զարգացումներ։ Ես ոչ միայն սիրիահայությանն եմ կոչ անում, այլ նաև համեմատաբար իբրև թե անվտանգ թվացող Մերձավոր Արևելքի մյուս հայկական գաղութներին՝ Եգիպտոսին, Հորդանանին, Լիբանանին, կամաց-կամաց լուծարել իրենց ունեցվածքներն ու տեղափոխվել, որովհետև այդ երկրներում հեռանկար չունի հայությունը»։
Պատմաբանը նկատում է՝ հայերը մշտապես լինելու են վտանգված կրոնական խտրականության առումով։ Ըստ նրա՝ այս երկրներում հայերին պահում է միայն աշխատանքը։
«Նրանց պահում է մեկ գրավչություն, որը խաբուսիկ է։ Նրանք այդտեղ են փող են աշխատում, բայց կարծում եմ եթե գան Հայաստան, նրանցից որևէ մեկը աղբանոցից շշեր չի հավաքի։ Կարող են նաև նեղություններ կրել, այսօր բոլորն էլ մի տեղից մյուսը տեղափոխվելիս նեղություններ կրում են, բայց ի վերջո Հայաստանում ունենք որոշակի առավելություններ, որոնք մեր տեղացի հայրենակիցերը չեն գիտակցում, որովհետև չեն կորցրել որպեսզի իմանան դրա արժեքը։ Հայաստանում ընդհանրապես չկա կրոնական և ազգային խտրականություն»։
Գևորգ Յազըճյանը կարծում է, որ հայկական գաղթօջախների ժողովուրդը պետք է առանց լսելու իրենց ղեկավարների կեղծ կոչերին հեռանան այդ վայրերից։
«Ասում են, որ մենք պիտի մնանք այստեղ, մենք եկեղեցիներ ունենք, ինչ-որ կառույցներ ենք ստեղծել։ Ու՞մ համար ենք ստեղծել, պետք է հասկանանք, որ ինչքան էլ այնտեղ ապրենք, նույնիսկ եթե քաղաքացի լինենք, այդ երկրները մեր հայրենիքը չեն և չեն էլ կարող լինել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է