Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ստեփան Մարգարյան. «Ժողովուրդը պահանջում է արդարություն եւ փոփոխություններ»

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Ստեփան Մարգարյանի հետ:

- Պրն Մարգարյան, մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը հաշված օրեր են մնացել, որից հետո երկիրն ամբողջովին անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Խորհրդարանն ընտրելու է վարչապետ, ձեւավորվելու է կառավարություն: Որոշ ուժեր արդեն իսկ բողոքի գործողություններ են իրականացնում, շեշտելով, որ Սերժ Սարգսյանը չպետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ձեր կարծիքով առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում:

- Բողոքի գործողություններից արդեն տեղյակ ենք, սպասելի է նաեւ, որ առաջիկայում դրանք կշարունակվեն: Դեմ լինելը եւ դրա արտահայտման գործողությունները ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է: Ես ցանկանում եմ շեշտել, որ նոր Սահմանադրությամբ, վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը: Ավելին, վարչապետին ընտրելու է հենց խորհրդարանը: Իհարկե, դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, թե ում թեկնածությունն է առաջադրելու, սակայն նաեւ իրավական որեւէ խոչընդոտ չկա, որ առաջադրվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսօրվա խորհրդարանական մեծամասնության այդ իրավունքը ձեւավորվել է ընտրությունների արդյունքում: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, ապա կարծում եմ, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ անակնկալներ չեն լինի, իսկ բողոքի գործողությյունների զանգվածայնությանը, անկեղծ ասած, չեմ հավատում:

- Չե՞ք կարծում, որ ժողովուրդը դժգոհ է առկա իրավիճակից եւ կառավարող ուժից:

Ժողովուրդն ընդհանրապես դժգոհ է քաղաքական վերնախավից, այդ թվում ընդդիմադիր ուժերից: Մենք գործ ունենք հիասթափության հետ: Դժգոհության աղբյուրը ոչ միայն անձնական է, այլ համակարգային: Հասարակությունը, անշուշտ, սպասում է փոփոխությունների, սպասում է արմատական բարեփոծումների, որի արդյունքում կբարելավվի իր կենսամակարդակը: Միայն անձերով պայմանավորված փոփոխությունները որպես կանոն արդյունավետ չեն լինում:

- Իսկ ինչ եք դուք առաջարկում:

Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերն ունեն լուծելու շատ լուրջ խնդիր՝ երկրում փոփոխությունների, եւ դեպի զարգացմանն ուղղված հստակ օրակարգի ձեւավորումը: Մենք՝ «Այլընտրանքային նախագծեր խումբը» իր գործունեությունը սկսելու պահից անդադար խոսում է այդ օրակարգի մասին: Ի թիվս այլ վերլուծությունների եւ առաջարկությունների, օրերս մենք նաեւ նշեցինք այն տասներկու կետերը, որոնք անհրաժեշտ են առաջիկա փոփոխությունների եւ զարգացման համար: Իհարկե, կարելի է թվարկել նաեւ հարյուր տասներկու կետ, սակայն մեր կողմից առանձնացրած կետերն այն կարեւոր ուղղություններն են, որոնց կատարումը ոչ միայն կհամախմբի հասարակությանը, այլեւ կլեգիտիմացնի այդ փոփոխություններն իրականացնող ուժին: Երկրին անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, թե ինչպես դրանք կիրականացվեն, այս պահին ես չեմ կարող ասել: Մենք կողմ ենք սահուն եւ ճշգրիտ հաշվարկված փոփոխությունների:

-Ավելի մանրամասնորեն կանդարդառնա՞ք ձեր առաջարկներին:

- Ինչո՞ւ՝ ոչ: Օրինակ, մենք առաջարկում ենք առաջին հերթին փոխել հանրային սպասումները, տրամադրությունները: Սա շատ կարեւոր է: Առանց այսօրվա ծույլ եւ հոգնած մթնոլորտը կոտրելու մենք առաջ չեն շարժվի: Ամենակարեւորը՝ մարդկանց պետք է տալ աշխատելու, գործելու ազատություն, որի իրականացման դեպքում կնպաստենք նաեւ արտագաղթի վերացմանը: Փոքր եւ միջին բիզնեսին անպայման պետք է տալ աշխատելու աննախադեպ հնարավորություն: Անպայման անհրաժեշտ է հասնել արդարության մթնոլորի հաստատմանը, առանց որի խոսել զարգացման մասին սուտ կլինի: Վստահ ենք, որ պետք է իրականացվի նաեւ կառավարման ապակենտրոնացում: Անհրաժեշտ եւ կարեւոր ենք համարում բանակում սկսված բարեփոխումների շարունակումը եւ կատարելագործումը: Կարեւորում ենք նաեւ մարզերի զարգացումը: Երեւանը պետք է բեռնաթափվի: Հայաստանը միայն Երեւանը չէ: Եւ վերջապես չպետք է ամաչենք կիրառելու, օգտագործելու համար այլ երկրների հաջողված բարեփոխումները, ծրագրերը: Մենք հրապարակել ենք այդ կետերը, ցանկության դեպքում կարող եք դրանց առավել մանրամասնորեն ծանոթանալ:

- Դուք վստա՞հ եք, որ կառավարող ուժը հաշվի կառնի ձեր առաջարկները:

«Այլընտրանքային նախագծեր խումբը» գտնում է, որ հասարակական-քաղաքական ուժերը պետք է ձեւավորեն այնպիսի օրակարգ, որը կհանգեցնի տարբեր բնագավառներում իրական վերնախավի՝ էլիտայի ձեւավորմանը, որը կունենա երկրի զարգացման վերաբերյալ միասնական մոտեցում կամ պատկերացում: Կլինի քաղաքական, տնտեսական, թե մշակույթային էլիտա, որոնց պատկերացումներն ընդհանուր կլինեն երկրի զարգացման համար:

- Չեք կարծում, որ կառավորության ձեւավորումից հետո լճացումը կխորանա, քանի որ նրանք, կարծես շատ հեշտ հաղթանակների հասան:

Լճացման խորացումը, անշուշտ, կործանարար կլինի Հայաստանի համար: Ես խոսում եմ այնպիսի ընդհանրացված օրակարգի մասին, որը երկրում կփոխի բարոյահոգեբանական մթնոլորտը: Առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը եւ վարչապետը կառավարման նոր համակարգում մտնում են շատ լուրջ պատասխանատվության տակ: Երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ընդ որում, ոչ միայն տնտեսության ոլորտում, առանց որի զարգացման, առաջընթացի, հաջողությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Top-News.am