Ֆրանսիայում հարցաքննել են Մարին Լը Պենի թիմի անդամներին
Ֆրանսիական ոստիկանությունը հարցաքննել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի թիմի երկու անդամներին այն գործի շրջանակում, որը հետաքննում է Ազգային ճակատ կուսակցության աշխատակազմի աշխատակիցներին որպես Եվրոխորհրդարանի պատգամավորի օգնականներ ֆիկտիվ աշխատանքի ընդունելու կասկածանքները։ Հարցաքննվել են Լը Պենի թիկնապահն ու նրա անձնական գրասենյակի ղեկավարը, հայտնում է AFP–ն։ Մարին Լը Պենը այս մեղադրանքները անվանում է իր դեմ ուղղված քաղաքական ինտրիգներ։
Մինչ այդ Եվրոպական OLAF գերատեսչությունը, որը զբաղվում է խաբեությունների դեմ պայքարով, հայտնել էր, որ Լը Պենը ֆիկտիվ աշխատանքային պայմանագիր է կազմակերպել իր թիմի երկու անդամների համար՝ նրանց իբրեւ աշխատանքի ձեւակերպելով Եվրոխորհրդարանում։ Նրա թիկնապահը 2011-ի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր աշխատավարձ էր ստանում որպես Եվրախորհրդարանի աշխատակից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան