Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկում է մի շարք գործընկերների հետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ: Այս մասին մարտի 15-ին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ՝ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարածաշրջանի երկրների մասին է։ Դա նորմալ է եւ հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի մաս»,–նշել է Զախարովան։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգթոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները կապված են նոր հանգամանքների ի հայտ գալու հետ, եւ արդյոք ապագայում սպասվում է նման այց Մոսկվա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խնդրել է այդ հարցով դիմել ԱՄՆ–ին: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես նման հանդիպումների մասին տեղեկություն չունեմ: Մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր պարտավորություններին եւ փորձում ենք ակտիվորեն խթանել այդ շատ բարդ հարցի լիիրավ լուծմանը»,–նշել է Զախարովան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար