Թուրքիայում դատի են տվել Էրդողանին` ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար
Թուրքիայի աշխատանքի կուսակցությունը (EMEP) դատի է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին` մեղադրելով նրանց իրենց ելույթներում ժողովրդի շրջանում քեն ու ատելություն սերմանելու համար:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը`Անկարայի արդարադատության պալատ ներկայացրած բողոքում կուսակցության ներկայացուցիչները նաև նշել են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը, Յըլդըրըմն ու Բահչելին փորձում են վախի մթնոլորտ տարածել ժողովրդի շրջանում, ինչպես նաև նրանց խուճապի մատնել:
EMEP-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրի նախագահը, վարչապետն ու ազգայնականների առաջնորդը սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկել պատրաստվող մարդկանց նույնականացնում են ահաբեկիչների, քուրդ զինյալների և հեղաշրջման փորձի համար մեղադրվողների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան