Լեռնային Ղարաբաղը հայկական էլ կմնա. Թոմաս դե Վաալ
«Փաստ» թերթը գրում է. «Կովկասի հարցերով բրիտանացի հայտնի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Ես կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծման դեպքում Ղարաբաղը մնալու է հայերի վերահսկողության ներքո:
Այստեղ հարց է ծագում Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական շրջանների մասին, որոնք նույնպես հայերի վերահսկողության տակ են: Իհարկե, Բաքուն երբեք չի հաշտվի այդ տարածքների կորստի հետ, որտեղ կես միլիոն ադրբեջանցիներ են ապրել, որոնք այժմ էլ փախստականի կարգավիճակում են: Մյուս կողմից հայերը այդ տարածքները չեն հանձնի այնքան ժամանակ, մինչև Ղարաբաղի անվտանգությունն ապահովող ամուր երաշխիքներ չստանան: Իմ կարծիքով 20 տարի առաջ այս խնդիրը ավելի հեշտ կարող էր լուծվել, քան հիմա»:
Regnum–ի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է, որ Թոմաս դե Վաալի կանխատեսումները հիմնականում իրականանում են: Նա նշում է, որ քանի դեռ Ստեփանակերտը, որպես երրորդ կողմ, չի մասնակցում բանակցություններին, հայ–ադրբեջանական կոնֆլիկտը լուծում չի ստանա:
«Արդյունքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի ձեռքում, իսկ ադրբեջանական շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին: Սրանք երկու կարևոր էլեմենտներ են: Սակայն կոնֆլիկտը կարող է շարունակվել դեռ 20, 30 տարի»,– ասել է Թոմաս դե Վաալը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել