Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ
Past.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
-Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Տիլլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ սանկցիաներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտն էլ հանդիպումներից մեկի ժամանակ նշել էր, թե իրենց հաջողվել է չեղարկել Ռուսաստանի՝ ավելի քան 3 միլիարդ դոլարի հասնող արտահանման գործարքները՝ հավելելով, թե դա պատիժ է 2016 թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ-ն այս ամենով ի՞նչ նպատակներ է հետապնդում և ի՞նչ է ուզում ասել:
-Սա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ: Ֆորմալ պատճառներն, իհարկե, ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելն էր, Ղրիմի խնդիրը, Ուկրաինայի հետ հարաբերությունները, սակայն տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն ավելի հեռահար, ավելի երկար ժամանակաշրջանում է իրականացվել: Պարզապես 2014 թ. այն որակապես նոր փուլի մեջ մտավ: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանի՝ իր գերտերության կարգավիճակը վերականգնելու փորձը հասկանալի պատճառներով Միացյալ Նահանգներին շահավետ չէր: Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային միակ գերտերությունը մնաց ԱՄՆ-ն, և նրանք ամեն ինչ անում էին այդ կարգավիճակը պահպանելու համար:
-Այս ամենը մեկ բանի է տանում՝ տնտեսական գերակշռություն Ռուսաստանի կողմից թույլ չտա՞լ:
-Մինչև Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային երկու գերտերություն կար: Սառը պատերազմի արդյուքնում ԽՍՀՄ-ը փլուզվեց, և մնաց միայն Միացյալ Նահանգները: 90-ական թթ. Ռուսաստանը դարձել էր բավական թույլ և հետամնաց զարգացող երկիր, որտեղ նա լուրջ մրցակից չէր ԱՄՆ-ի համար: Վերջինս մարսեց իր նախկին արարքները Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, հետո անցավ Լատինական Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, արաբական աշխարհ՝ Ալժիրում փոխելով իրենց մարդկանց:
Ռուսաստանը չէր դիմադրում այդ ժամանակ, և նրա նկատմամբ սանկցիաները կրում էին բավական լատենտ բնույթ: Բայց երբ 2014թ. նրանք հայտ ներկայացրեցին Ուկրաինան պոկելու համար, Ռուսաստանն արդեն սկսեց դիմադրել, և Ղրիմի խնդիրն առաջացավ: Ռուսաստանը տեսնելով, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն փորձելու է մինչև վերջ պոկել Խորհրդային Միության բոլոր բեկորները, քայլ արեց դեպի Սիրիա՝ վերականգնելով իր դիրքերն այնտեղ:
Այստեղ արդեն առաջացավ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտություն, և այդ պարագայում ցանկացած կայծ կարող էր հրդեհի պատճառ դառնալ, որն էլ եղավ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության խնդիրը:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, և նրանք այսօր ամեն տեղ տեսնում են ռուսական հետք ու վտանգ, և պայքարելու են բոլոր բնագավառներում՝ սկսած տնտեսականից վերջացրած մշակութայինով, սպորտով, քաղաքականությամբ և ռազմական ոլորտով:
-Ռուսաստանը սրան հավասարազոր պատասխան կտա՞:
-Ռուսաստանը փորձում է դիմադրել, Միացյալ Նահանգներն՝ իրենց խնդիրները լուծել: Թե ինչով կավարտվի այդ ամենը, ես չեմ ցանկանում գուշակել, որովհետև բավական վտանգավոր պրոցեսի մեջ են հայտնվել երկու կողմերն էլ: Միացյալ Նահանգներում չեն գիտակցում, որ վիրավոր արջից ավելի վտանգավոր կենդանի չկա: Նրանք չեն հասկանում, որ Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները շատ խորացնելը ինչի կհանգեցնի: Ռուսաստանը ռազմական գերտերություն է, և այնքան քանակի միջուկային զենք ունի, որ կարող է մի քանի անգամ ոչնչացնել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև՝ ամբողջ աշխարհը:
Մանրամսները՝ Past.am-ում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել