Գերմանացի կինոդերասանուհի Մարիկա Ռեքքը խորհրդային հետախուզության գործակալ է եղել
Գերմանացի կինոդերասանուհի Մարիկա Ռեքքը, հետպատերազմական Գերմանիայի կինոաստղերից մեկը, որը ԽՍՀՄ-ում հայտնի էր «Իմ երազանքի աղջիկը» հանրահայտ ֆիլմից, եղել է խորհրդային հետախուզության գործակալ։ Այս մասին գրում է The Guardian–ը՝ վկայակոչելով հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերը, փոխանցում է Newsru–ն։
Նացիստական ռեժիմին մոտ կանգնած ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու տարով կինեմատոգրաֆից հեռացած Ռեքքը 1940-ականներին եղել է «Կրոնա» գործակալական ցանցի մասնակիցներից, որը խորհրդային իշխանություններին էր հաղորդում կարեւոր տեղեկություններ Երրորդ ռեյխի մասին։
«Կրոնայի» ղեկավարը առասպելական խորհրդային հետախույզ Յան Չերնյակն է եղել, որը կարողանում էր իր ետեւից երբեք հետք չթողնել, դրա համար էլ ստացել էր «Մարդ առանց ստվերի» մականունը։ Ցանցում մոտ 35 հետախույզներ կային, այդ թվում դերասանուհի Օլգա Չեխովան։
Ռեքքին հավաքագրել էր նրա տնօրեն Հայնց Հոֆֆմայստերը, որը նույնպես աշխատում էր խորհրդային հետախուզության համար։ Թե հատկապես ինչով է զբաղվել Ռեքքը ու ինչ տեղեկություններ է հաղորդել՝ հայտնի չէ։ Գործակալ է եղել նաեւ նրա ամուսին Գեորգ Յակոբին։
Ռեքքը ծնվել է 1913-ին Կահիրեում հունգարացիների ընտանիքում, նրա մանկությունը Բուդապեշտում է անցել։ Կարիերան սկսել է 1930-ականներին, օպերետներում ելույթներից, իսկ 1935-ին նկահարանվել է իր դեբյուտային ֆիլմում։
Որոշ տվյալներով նա եղել է Հիտլերի սիրելի դերասանուհիներից ու Յոզեֆ Գեբբելսի սիրուհին։ Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում։ Մահացել է 2004-ի մայիսի 14-ին 90 տարեկանում։
Երկար տարիներ համարվել է կոմունիստական ռեժիմի հակառակորդ։ Հայտնի չէ նաեւ ՝ արդյոք նրան երբեւէ կասկածել են լրտեսության մեջ։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելո...
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել