Սերժ Թանգյանը ներկայացնում է 7NotesExperiment.com կայքը
Այս նոր հարթակը ներառում է Թանգյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի մասնակից 500 ստեղծագործություն՝ այդ թվում լավագույն 100-ը։ Հաղթողի անունը պարզ կդառնա շուտով։
Այսօր Սերժ Թանգյանը ներկայացրեց 7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրներից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորն սկսվում են միևնույն 7 նոտաներով։
2017թ.-ի հոկտեմբերին System of a Down-ի երաժիշտը, Creative Armenia-ի հետ համատեղ, մարտահրավեր նետեց երաժիշտներին ողջ աշխարհով մեկ՝ ստեղծելու մեղեդիներ, որոնք կսկսվեն Սերժի առաջարկած 7 նոտաներով։ Մարտահրավերը մեծ արձագանք գտավ։
Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանգյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն են տեղ գտել 7NotesExperiment.com-ում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը։ Այս 100-ից միայն մեկն է հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ՝ այս ամիս։
Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանգյանը։
Սերժ Թանգյանն ու Creative Armenia-ն շնորհավորում են ընտրված բոլոր մասնակիցներին։ Այցելե՛ք http://www.7notesexperiment.com կայք՝ ունկնդրելու նրանց ստեղծագործությունները, և հետևե՛ք իրադարձություններին հաղթողի անունն իմանալու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է