«Ճշտով ապրողների» երկիրը
«Դու գործ տվող ես»,- այսպես ասացին այն կնոջ երեսին, որը ոստիկանություն էր զանգահարել եւ հայտնել, որ երեկոյան տասին հարեւանը, հակառակ իր թախանձանքներին, բազմաբնակարան շենքում պերֆերատորով հիմնական պատ է քանդում: «Չես ամաչում»,- ասացին նրան եւ ամոթանք տվին:
Բազմաբնակարան շենքի առջեւի դիտահորից կոյուղաջրերը դուրս են հորդում եւ լցվում շենքի բակ: Շենքի բնակիչների ճնշող մեծամասնությունը տեսնում է, անցնում կեղտաջրերի միջով, բայց չեն զանգահարում համապատասխան մարմնին: Ինչո՞ւ: «Ընկեր, պետք չի էլի իմ համարից զանգ գնա, հետո եզ նման գործերով չեմ զբաղվում»,- ասում են «ճշտով ապրողները»:
Մենք չենք զանգում, չենք բողոքում, չենք դժգոհում, չենք հայտնում: Մենք «ճշտով ապրողներ» ենք: Հավանաբար դա է պատճառը, որ երբ հարեւան Վրաստանի վարչապետը հայտարարում է «օրենքով գողերի» դեմ պայքարը խստացնելու մասին, Հայաստանում հեգնում են, ասելով, թե հնարավոր չէ պայքարել նրանց դեմ: Եւ ինչու չհեգնեն, երբմի ամբողջ երկիր «ճշտով է ապրում»:
Զավեշտն այն է, որ նույն այդ «ճշտով ապրողները» հիանում են Վրաստանով, ԱՄՆ-ով, Գերմանիայով, բոլոր այն երկրներով, որտեղ ոճ թե «ճշտով», այլ օրենքով են ապրում, որտեղ «հարիֆներին քցելը» նորմալ չի համարվում, որտեղ թույլից բիզնես խլելը կյանքի կերպ չէ, որտեղ երկու հոգու վեճը լուծում է ոչ թե թաղի հեղինակությունը, այլ դատարանը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է