Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Գրողների միության նախագահը անտեղյակ է Սաակաշվիլիի գրքի շուրջ աղմուկից

Չնայած շուրջ մեկ շաբաթ է, ինչ չի մարում աղմուկը Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի շուրջ, և պետական ու մասնավոր հաստատությունները հաջորդաբար հրաժարվում են շնորհանդեսն անցկացնելուց, սակայն Հայաստանի գրողների միության նախագահը անտեղյակ է:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Էդվարդ Միլիտոնյանը խորհուրդ տվեց դիմել կազմակերպիչներին: «Ես բանից անտեղյակ մարդ էդ առումով՝ ես ի՞նչ ասեմ: Ո՛չ գրող է, ո՛չ մեր գրողն է, ո՛չ ինձ ծանոթ, ո՛չ թանգարանն է մերը, ոչ մի բանը, որ ես պատասխանատու լինեմ՝ ասեմ ինչ-որ մի բան, ո՛չ գիրքն եմ կարդացել: Ի՞նչ ասեմ՝ թարգմանել է, ո՞վ, ի՞նչ, և այլն․․․ Ես էնքան գործերի մեջ եմ՝ էդքան գրող, էդքան գիրք, հիմա էլ՝ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրություն», - ասաց Միլիտոնյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մոտ մեկ շաբաթ առաջ չեղարկեց Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, այժմ քրեական մի քանի հոդվածներով մեղադրվող և Ուկրաինայում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառումը նախատեսված էր թանգարանի սրահում փետրվարի 7-ին։ Հունվարի 28-ին, սակայն, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանին տեղեկացրել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով շնորհանդեսը տեղի չի ունենա։

Օրեր անց գրքի շնորհանդեսից հրաժարվեց «Նոյյան տապան» գրախանութը: Գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ գիրքը քաղաքական ուղղվածություն ունի:

Գրքի թարգմանչի խոսքով՝ իրեն տեղեկացրել են նաև, որ «Նոյյան տապան»-ը հրաժարվել է Սաակաշվիլիի ինքնակենսագրականը վաճառքի հանել:

Գրողների միության նախագահին ներկայացրեցինք հնչող քննադատությունը, թե այս ամենը վկայում է Հայաստանում ժողովրդավարության նահանջի մասին:

«Չէ, ես չգիտեմ, էլի եմ ասում՝ նայած ով ինչ է թարգմանում, ինչ է անում: Հազար տեսակ գրականություն կա, հազար տեսակ բան կա, ես ի՞նչ իմանամ՝ դրանք ինչ գրականություն են: Ես դրա համար եմ ասում՝ ես պիտի կարդամ, նո՛ր ասեմ: Աշխարհում հազար տեսակ բան է տպվում, և մարդիկ թարգմանում են, էդ թարգմանությունով ձեռք է տալիս, որ ներկայացնեն, թե չէ՝ էդ մարդիկ, այսինքն՝ էդ հաստատությունները իրենք պիտի որոշեն», - ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

«Մեղադրանք է հնչում, որ այ այդ հաստատությունների ղեկավարները՝ պետական հաստատություն, մասնավոր, ճնշման են ենթարկվում իշխանությունների կողմից: Դուք ի՞նչ եք կարծում, նման բան հնարավո՞ր է Հայաստանում», - «Ազատության» այս հարցին Գրողների միության նախագահը արձագանքեց․ - «Նման ճնշում հնարավոր չի, որովհետև դրանք սեփականատերեր են, ոնց որ հեռուստաընկերությունները, չգիտեմ, մեծ մասը, մյուսները, դրանք սեփականատերեր են, ո՞ւմ ճնշեն, ի՞նչը ճնշեն, ի՞նչ է պատահել, ես չգիտեմ»:

Հարցին էլ՝ թույլ կտա՞ Գրողների միության շենքում Սաակաշվիլիի հիշյալ գրքի շնորհանդեսն անցկացնել, Միլիտոնյանը պատասխանեց․ - «Եղբա՛յր, մենք գրողների գրքեր ենք դնում, վե՛րջ, գրողների՝ մեր գրողների, էն էլ՝ մի քանի ամսվա մեջ մեկ-երկու: Հիմա ես չգիտեմ, էլի, Գրողների միությունը ամեն տեսակ գրքերի, ամեն տեսակ ժողովների, բանի․․․ Մենք գրական նյութի վերաբերյալ ենք բան անում, մեր գրողների, մեր գրողների՛»: