Մալայզիայում սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրը չէ. Հս. Կորեայի դեսպան
Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չհոլը հայտարարել է, որ փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանված տղամարդն իրականում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը չէ:
«Միջադեպից 7 օր է անցել, բայց մահվան պատճառների վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Սրանից ելնելով՝ մենք չենք կարող վստահել մալայզիական ոստիկանությանը: Դեսպանատունը պարզել է սպանվածի ինքնությունը. անձնագրում նշված է, որ նա Հյուսիսային Կորեայի քաղաքացի Կիմ Չհոլն է»,-մեջբերում է gazeta.ru-ն դեսպանի խոսքերը:
Ավելի վաղ Կան Չհոլը հայտարարել էր, որ պաշտոնական Փհենյանը «կտրուկ մերժում է» Կիմ Չոն Նամի դիահերձման արդյունքները՝ պահանջելով անմիջապես հանձնել դին:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացու դեմ մահացու հարձակումն իրագործվել է փետրվարի 13-ին՝ Մալայզիայում, որտեղից նա պետք է ընտանիքի մոտ՝ Մակաո թռչեր: Հյուսիսկորեացու սպանության վերաբերյալ շրջանառվում է մի քանի վարկած, որոնցից ամենահավանականը թունավոր ասեղներով սպանելն է:
Հավելենք, որ տղամարդու սպանության դեպքի հետաքննությամբ զբաղվում են Մալայզիայի իշխանությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան