Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սամվել Բաբայան. «Սովետի ժամանակ գոնե դատարանի օրենսդրությունը չէին փչացնում, ծեծում, ջարդում էին, որ ապացույց ձեռք բերեին»

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և «Իգլայի» գործով անցնող մյուս անձանց վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 6, 3 և 2,5 տարվա ազատազրկման: Նույն դատավճռով դատապարտվել է նաև 4 այլ անձ, սակայն նրանց նկատմամբ սահմանվել է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Վերջիններս առաջին ատյանի դատավճիռը չեն բողոքարկել, իսկ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի հետ և պահանջում են բեկանել դատական ակտն ու իրենց անպարտ ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ ներկոտված եվրոն ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Վերաքննիչ դատարանում նախորդ դատական նիստին Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը ներկայացրել էր Բաբայանին վերագրվող «Իգլայի» դրվագով վերաքննիչ բողոքը, իսկ այսօրվա նիստին պաշտպանը ներկայացրեց Բաբայանին վերագրվող փողերի լվացման դրվագի վերաբերյալ բողոքն ու հիմնավորումները:

Քալաշյանի խոսքով՝ փողերի լվացման գործով նախ պետք էր ապացուցել, որ այն գումարը, որը գործով իրեղեն ապացույց է ճանաչվել, անօրինական ճանապարհով է ձեռք բերվել, ինչը չի արվել:

Նշենք, որ գումարն, ըստ գործի նյութերի, ներկոտված է եղել, ուղարկվել է ՌԴ-ից՝ Սամվել Բաբայանի ծանոթի կողմից: Ըստ Ավետիս Քալաշյանի՝ գործով իրեղեն ապացույց ճանաչված եվրոն, որի վրա ներկ է եղել, փորձաքննության է ենթարկվել, և փորձագետը որպես դրա ներկոտված լինելու հավանական տարբերակներ նշել է, որ այն, հնարավոր է, ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակով հենց ներկոտված արտադրված և գողացված լինի: Փորձագետի կողմից ներկոտված լինելու այլ հավանական տարբերակներ ևս նշվել են, բայց, ըստ Քալաշյանի, նախաքննություն իրականացնող մարմինը հիմք է ընդունել միայն այս տարբերակը և հաստատված համարել, որ այդ գումարները ինկասացիան և բանկոմատային նպատակով արտադրված և գողացված են:

Ավետիս Քալաշյանի խոսքով՝ թեև նման ապացույց ձեռք չի բերել, այնուամենայնիվ, եթե անգամ դա այդպես լիներ, միևնույն է, նախաքննություն իրականացնող մարմինը չունի որևէ ապացույց այն մասին, որ Բաբայանը տեղյակ է եղել, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվել այդ գումարը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքն առհասարակ տեղյակ չի եղել բանկոմատային և ինկասացիոն նպատակով արտադրվող գումարից:

Դատարանում ելույթ ունեցավ նաև Սամվել Բաբայանը: Վերջինս նշեց, որ իրեն մեղադրում են փողերի լվացման մեջ՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի կետերից և ոչ մեկով նախատեսված արարք ինքը չի կատարել:

Բաբայանի խոսքով՝ գումարը, որն իրեն ուղարկվել է ՌԴ-ից, իրեն պարտք են եղել:

Ինչ վերաբերում է «Իգլա» ձեռք բերելու գործին, Բաբայանն ընդգծեց, որ այն ժամանակ, երբ, ըստ մեղադրանքի, գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մտադրվել են զենք ձեռք բերել ու նվիրել բանակին, ինքը Հայաստանում չի եղել: Այս դեպքում Բաբայանը հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ինքը, Հայաստանում չլինելով, ինչ-որ անձանց դրդել «Իգլա» ձեռք բերել:

«Սովետի ժամանակ գոնե դատարանի օրենսդրությունը չէին փչացնում, ծեծում, ջարդում էին, որ ապացույց ձեռք բերեին»,- հայտարարեց Բաբայանը՝ նկատի ունենալով, որ եթե անգամ որոշված էր, որ ինքը պիտի դատապարտվի ազատազրկման, դրա համար պետք էր ապացույցներ ունենալ:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ «Իգլան» Հայաստանի սահման է բերել վերջերս Վրաստանի կողմից Հայաստանի իրավապահներին արտահանձնված Ռոբերտ Աղվանյանը, իսկ ազատության մեջ գտնվող Հրաչյա Մայիլյանն, ում ավտոտնակից հանվել է «Իգլայի» խողովակը, պայմանավորվել է ձեռք բերել զենքը:

Սամվել Բաբայանը, սակայն, վստահ է, որ այդ խողովակը, որն իրավապահների կողմից որակվել է «զենիթահրթիռային դյուրակիր համալիր», իրականում Հայաստանում է եղել, այն Վրաստանից որևէ անձ չի բերել Հայաստան:

Առաջին ատյանում գործի քննության ընթացքում Ռոբերտ Աղվանյանը Վրաստանի իրավապահների կողմից արդեն հայտնաբերվել էր, սակայն դեռևս տեղի չէր ունեցել վերջինիս՝ Հայաստանին արտահանձնման հնարավորությունը, ուստի կողմերը Աղվանյանին լսելու, նրան հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել:

Բաբայանը հայտարարեց, որ եթե Աղվանյանին, ով արդեն Հայաստանում է գտնվում, բերեն դատարան, ապա ինքը բոլորին կապացուցի, որ իսկապես խողովակը Վրաստանից չի բերվել:

Վերաքննիչ բողոք ներկայացրեց նաև Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը:

Ըստ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի՝ Սանասար Գաբրիելյանը մտադրություն է ունեցել բանակի համար զենք ձեռք բերելու, և դրա համար դիմել է Էջմիածնի բնակիչ, ամբաստանյալ Արմեն Պողոսյանին, վերջինս էլ այս հարցով դիմել է Հրաչյա Մայիլյանին:

Վերաքննիչ բողոք ներկայացնելիս Վիկտորյա Կիրակոսյանը նշեց, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված խողովակն ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվելուց առաջ Արմեն Պողոսյանն արդեն իսկ հրաժարված է եղել այն ձեռք բերելուց և այդ մասին հայտնել է Հրաչյա Մայիլյանին:

Վերը նշված հանգամանքն, ըստ փաստաբանի, ապացուցվում է նաև այն հեռախոսային գաղտնալսումներով, որոնք առկա են քրեական գործում: Այսինքն՝ ըստ Կիրակոսյանի՝ Արմեն Պողոսյանը ինքնակամ հրաժարվել է զենք ձեռք բերելու իր մտադրությունից, որի պարագայում, օրենքով սահմանված կարգով, ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ թեև նախորդ դատական նիստին Սանասար Գաբրիելյանը վերաքննիչ բողոքով հանդես էր եկել, այսօր հայտարարեց, որ այլ ասելիք ևս ունի: Դատարանը հաջորդ դատական նիստին Գաբրիելյանին խոսելու հնարավորություն կտա:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց, հաջորդը նշանակվեց փետրվարի 9-ին:

hetq.am